ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԵՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ


Օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Էսկո կոնցեռն» Փակ բաժնետիրական ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանին` «որպես արհեստ` վաշխառությամբ զբաղվելու և տուժողին նյութական ծանր կացության վիճակում դնելու» կասկածանքով: Ինչպես տեղեկացանք Քննչական վարչությունից, Աղաբեկյանը ձերբակալվել է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք, որ Սարգիս Աղաբեկյանը նախկինում եղել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդականը, ապա ԱԺ-ում ներկայացրել է երկրի նախագահին... Երեկ Սարգիս Աղաբեկյանին արդեն մեղադրանք է առաջադրվել: