Անհեթեթությունների մարաթոն


Տեսնես` հոգեբույժներն ինչպես կախտորոշեին մեր տարածաշրջանում բնակռած քոչվոր-եկվորների բարբաջասիրությունը, եթե փորձեին ուսումնասիրել այդ ցեղատեսակը: Մի օր գուցեև փորձեն, իսկ մինչ այդ նրանց վարքագծից գլուխ հանել փորձողներին հուշենք` ադրբեջանցիների ինքնաբավարարման միակ միջոցը մնացել է լեզուն: Ու ասում-խոսում են, հոխորտում, փորձում են մատ թափ տալ, բայց ականջներն են թափահարվում: Թեման էլ հո նույնն է` Հայաստանն ու Ղարաբաղը: Նավթահոտն իսպառ կաթվածահար է արել էս խաշնարածների բոլոր զգայարանները` հոտառության, տեսողության, լսողության: Դե իսկ սեփական շոշափելիքների` ձեռուոտի կարճությունը 1990¬ականների սկզբին տեսան: Ու մնաց միայն խոսելը: Է, թող խոսեն ու դրա անունն էլ տեղեկատվական պատերազմ դնեն: Լսել ցանկացողներն, ի վերջո հասկանալու են, որ տրամաբանությունից զուրկ դրանց բոլոր խոսքերին մենք փաստերն ենք հակադրում: Կազանյան եռակողմին ընդառաջ` սրանց խոսելատենդն ավելի սաստկացավ, գիտակցությունը կորցնելու չափ: Եվ բանակցություններից երկու օր առաջ ոմն ռազմական փորձագետ Մամեդով Իլդիրիմ, մոլագարության սրացման պահին, հայտարարեց, թե Երևանը չունի բավարար չափով հարձակողական սպառազինություն. - Հայաստանն ունի հարձակողական ԾԼթ-29 ինքնաթիռներ, բայց դրանով, թերևս, սահմանափակվում է նրանց ռազմական օդուժի «հզորությունը»: …Թող Երևանում իմանան, որ Բաքուն բոլոր միջոցներն ունի, որպեսզի լրիվ չափով պատասխանի ագրեսիային: Միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ իրավունքը, որից մենք կօգտվենք անհրաժեշտության դեպքում: Դրա համար, եթե Երևանը ցանկանում է պահպանել դեմքը, ապա հայերը պետք է գնան հաշտության համաձայնագրի ստորագրմանը` վերադարձնելով Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքները: Արդեն դրանից հետո կարելի կլինի մեր միջև տնտեսական հարաբերություններ կառուցել: Թե ո՞վ է ռազմական փորձագետից տնտեսական հարաբերություններ ուզել, թե ինչո՞ւ են իրար անցել` Հայաստանին լսեցնելով, որ Կազանում իրենց մի ստորագրութ յուն բաշխի… Դիպուկահարների կրակահերթերով չկարողացան, հիմա «հռետորախոսությանն» են անցել ու իրար հերթ չտալով` անհեթեթությունների մարաթոն են սկսել: Մրցում են իրենք` իրար հետ: Ինչ¬որ Ահմեդօղլու Մուբարիզ էլ իրենց Trend¬ում ճամարտակել է. - Մենք հավատում ենք, որ հայ զինվորականները և հայերն ընդհանրապես հավակնություններ ունեն` տիրելու երկնքին ու երկրին: Ադրբեջանում նույնպես կան այդպիսիք: Բայց ադրբեջանցի քաղգործիչների մեծ մասն այդ թեմայի համատեքստում սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղին, Զանգեզուրին և Իրևանին տիրելով: Ի դեպ, մոտակա ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը կարող են բավարարել մեր հավակնությունները: Չէ˜, ոնց որ թե Սևանում լող տալու մտքից հրաժարվել են: Այս մի օղլուն ոնց որ թե խռով է բոլորի հետ և բոցաշունչ իր խոսքն անընդհատ վերսկսում է «Ուզում ենք ի գիտություն Հայաստանի հանրությանը հայտնել», «Ավելի հստակեցնենք հայերի համար», «Ավելի պարզ ասենք, որպեսզի հայերին պարզ լինի» արտահայտություններով: Իսկ ողջ ասելիքն էլ այն է, որ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ իրենք ինտերնետ են անցկացնում ու նկարելու են մեր զինվորականներին, լսելու են նրանց խոսակցությունները: Ամո´թ իրենց, որ մինչև հիմա դա չեն արել: Կազանով վառված (մենք դեռ տեղյակ չենք այս հանդիպման ելքի մասին, բայց իրենք ոնց որ թե գիտեն գլխների գալիքը)` հայերի համար «հստակեցնում» են` - Կազանում հանդիպման արդյունքը մեզ համար այնքան էլ կարևոր չէ. շատ ավելի կարևոր է լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնական փուլի սկիզբը: Այդ գործընթացի սկիզբը կհաշվվի այն պահից, երբ հայկական զորքերը կսկսեն լքել Ադրբեջանի տարածքը… Լա˜վ էլ հստակեցնում է օղլուԱհմեդը. ուրեմն այս բանակցությունները նավթադոլարներով առնել չեն կարողացել: Մեկ այլ «նրբություն» էլ հուշում է. որպեսզի հայկական զորքերը լքեն Ադրբեջանի տարածքը, նախ պետք է տիրեն այդ տարածքներին: Հը՞... Իսկ մենք չենք էլ մտածում ուրիշների, այն էլ` ապականված տարածք մուտք գործել: Մեր զորքերն ընդամենը ելուզակային արկածախնդրությունից հայկական երկու պետությունների սահմաններն են պաշտպանում: