ԱՅԴՊԵՍ ԷԼ ՊԱՀՊԱՆԵՑԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ


Ինչպես փոխանցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր աղբյուրները, Ազգային ժողովի արտահերթ նիստի գումարումից առաջ ԲՀԿ-ն ժողով էր անելու, որի ժամանակ պետք է որոշվեր, թե ինչ էին պատասխանելու ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմության և իշխանության միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցերին: ԲՀԿ-ն մինչ այժմ սույն թեմայով միայն ընդհանուր հայտարարություններ է արել` նշելով, թե ողջունում է երկխոսությունը` խուսափելով, սակայն, ավելի կոնկրետ հարցերի պատասխանելուց: Կուսակցության մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ «Բարգավաճ Հայաստանը» քննարկում է հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես գալու հարցը: Սակայն ԲՀԿ-ն այդպես էլ որևէ հայտարարությամբ հանդես չեկավ թե´ հունիսի 21-ին, թե´ հաջորդող օրերին: