Իսրայելը նախապատրաստվում է հարևանների հարձակմանը


Երկրում քաղպաշտպանության հնգօրյա վարժանքներ են սկսվել, որոնք ներառում են զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանության միջոցները: Մերձավորարևելյան քաոսը, փաստորեն, Իսրայելին մղում է պատրաստվել հնարավոր տարածաշրջանային պատերազմին: Վարժանքները կոչված են բնակչությանը նախապատրաստել պաշտպանվելու հրթիռային գրոհների` մի քանի ճակատներից. Իրանի, Լիբանանի և Գազայի հատվածի կողմից: - Մենք հասկանում ենք, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է պատրաստ լինել` իրադարձությունների ցանկացած շրջադարձի: Այդ պատճառով մտադիր ենք մշակել հնարավոր բոլոր իրավիճակները. այդ թվում` զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմամբ,¬ ասել է վարժանքների ղեկավարը` Իսրայելի թիկունքի հրամանատարութ յան ներկայացուցիչ Գիլի Շենհարը: Վարժանքների բուն շարժառիթն Իսրայելն աշխարհի երեսից ջնջելու Իրանի սպառնալիքն է: Որքան էլ պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների համար է, այնուամենայնիվ, Իսրայելն ու ԱՄՆ¬ը համոզված են, որ Իրանը զանգվածային ոչնչացման զենք է մշակում: Նախկինում Իսրայելն էր սպառնում նախազգուշական հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին` թեև նախարարությունը կարծում էր, որ դա կարող է տարածաշրջանային լուրջ բախումներ հարուցել: Իսկ Իրանը կարող է հրթիռակոծել Իսրայելը` լավ զինված իր դաշնակիցների` Սիրիայի, լիբանանյան Հըզբոլլա խմբավորման և ՀԱՄԱՍ շարժման օգնությամբ: Ահա թե ինչու Իսրայելը հոգեբանական և մարտական պատրաստվածության է կոչում ազգաբնակչությանը. - Մեր նպատակն է մարդկանց ստիպել` հասկանալու, որ մենք պարտավոր ենք լիովին պատրաստ լինել իրավիճակի ցանկացած շրջադարձի: Ու ավելի լավ է` դա անել վաղօրոք,¬ ասել է Շենհարը: Երկրի բանակը նույնիսկ հաշվարկ է կատարել, որ մի քանի ճակատներից միաժամանակյա պատերազմի դեպքում օրական իրենց երկրի տարածք կարձակվի մինչև 800 հրթիռ և ռեակտիվ արկ: