Ձերբակալել են Բի¬Բի¬Սի¬ի թղթակցին


Կենտրոնական Ասիայի երկրներում արգելված` Հիզբ ուտ¬Թահրիր իսլամական շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով Տաջիկստանում ձերբակալվել է Ուրումբոյ Ուսմանովը: Բրիտանական հաղորդակցության ընկերությունն անցյալ շաբաթ դիմել է Տաջիկստանի իշխանություններին` պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց աշխատակցին: Ուսմանովի ազգականները պատմել են, որ երեքշաբթի օրը, երբ Ուրումբոյը կարճ ժամանակով տուն է մտել, նրա դեմքին ու մարմնի վրա ծեծվածության հետքեր են եղել: Դրանից հետո նրան կալանավորել են: Ուսմանովը Տաջիկստանի քաղաքացի է, և հայրենի իշխանությունները նրան ոչ միայն կասկածում են իսլամական նշյալ կազմակերպության հետ կապերի մեջ, այլ մեղադրում են` դրան անդամակցելու համար: Ի պաշտպանություն իր թղթակցի` Բի¬Բի¬Սի¬ն տեղեկացրել է, որ նա գրել է շարժման գործունեության մասին, բայց դա չի կարող մեղադրանքի հիմք ծառայել: Ամերիկայի Պետդեպարտամենտի` Աշխարհում մարդու իրավունքների մասին վերջերս հրապարակած զեկույցում Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի այն 4 երկրների շարքում էր, որտեղ լրջորեն խախտվում են իրենց քաղաքացիների իրավունքները: