Նորից լրագրողներ են սպանվում


Այս շաբաթը մեքսիկական Վերակուրս առողջարանային քաղաքում չարագույժ լուրով սկսվեց: Անհայտ մարդիկ իր իսկ տանը սպանել էին լրագրող Լոպես Վելասկոյին, նրա կնոջն ու անչափահաս որդուն (տեղեկացրել է Մեքսիկայի ՆԳՆ¬ն): Վելասկոն աշխատում էր տեղական Notiver խոշորագույն թերթի խմբագրությունում և հետաքրքրվում էր կազմակերպված հանցավոր խմբավորումների ու թմրանյու թերի առքուվաճառքով զբաղվողների գործունեությամբ: Ինչպես նշել են մեքսիկական ԶԼՄ¬ները` լրագրողի սպանությունը վերջիններիս ձեռքի գործն է: Վերակուրսի նահանգապետ Խավյեր Դուարտե դե Օչոան հայտարարել է, որ իրավապահներն ամեն ինչ կանեն` բացահայտելու հանցագործությունը: - Լրագրողի և նրա ընտանիքի սպանությունը մենք համարում ենք ողջ հասարակության դեմ ուղղված հանցագործություն,¬ հայտարարել է նահանգապետը: Սպանությունը դատապարտել է նաև կառավարությունը: Դատապարտելը` դատապարտում են: Եվ` ոչ միայն Իսպանիայում: Ու միայն Իսպանիայում չէ, որ լրագրողները հետապնդվում են: Սկզբունքային, իրենց մասնագիտությունն ու ազատ խոսքը հարգող լրագրողները, իհարկե: Ու հենց նմաններին էլ սպանում են: