Հիմա էլ` ալ¬Զավահիրին


Պենտագոնի ղեկավարն արդեն հայտարարել է, որ «Ալ¬Քաիդա»¬ի նոր առաջնորդին սպասվում է Ուսամա բեն Լադենի ճակատագիրը: Հրավիրված մամլո ասուլիսում Ռոբերտ Գեյթսը նշել է, որ Այման ալ¬Զավահիրին, ով եղել է բեն Լադենի տեղակալը, չունի գործողություններ կազմակերպելու այն փորձը, որին տիրապետում էր խմբավորման հանգուցյալ ղեկավարը: - «Ալ¬Քաիդա»¬ի այս հայտարարությունը հիշեցնում է, որ չնայած բեն Լադենի և ամբողջ մի շարք ուրիշ ահաբեկիչների ոչնչացումն իրենց համար հսկայական կորուստ էր, բայց այդ կազմակերպությունը փորձում է ամրապնդվել, ձգտում է իրենց սպանված անդամներին փոխարինողներ գտնել և նվիրված է մնում բեն Լադենի առաջադրած նպատակներին: Ասուլիսի մասնակից` ԱՄՆ ԶՈՒ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ադմիրալ Մայք Մալենը տեղեկացրել է, որ ամերիկացի զինվորականները հետամուտ են «Ալ¬Քաիդա»¬ի նոր առաջնորդին. - Նա և իր կազմակերպությունը դեռ սպառնալիք են մեզ համար: Մեզ հաջողվել է գտնել ու ոչնչացնել բեն Լադենին, և բոլոր կասկածներից վեր է, որ նույնը կկատարվի Զավահիրիի հետ: Աշխարհին առեղծված թվացող թիվ 1 ահաբեկչի սպանությունից հետո կտրուկ վատթարացել են Միացյալ Նահանգների հարաբերությունները Պակիստանի հետ: Կոնգրեսի որոշ անդամներ բարձրացրել են Իսլամաբադին 1 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը: Եվ պաշտպանության նախարարն անդրադարձել է այդ խնդրին ևս. - Մենք միմյանց պետք ենք. ընդ որում` ոչ միայն Աֆղանստանում գործողությունների ենթատեքստում: Պակիստանը Կենտրոնական Ասիայում կայունության պահպանման կարևորագույն գործոններից է. այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք պետք է բարելավենք այդ հարաբերությունները: Ադմիրալ Մալենի մտահոգությունը, փաստորեն, միայն Ամերիկայի շահերից չի բխում. Կենտրոնական Ասիայում ահաբեկիչները ձգտում են տիրանալ պակիստանյան միջուկային տեխնոլոգիաներին: - Ես երկյուղում եմ այդ տեխնոլոգիայի տարածումից և այն պատճառով, որ դա կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը: Նրանցից շատերն ակտիվորեն գործում են տարածաշրջանում, որը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլև` ամբողջ աշխարհի,¬ նշել է Մալենը: Ի դեպ, լրագրողների այս հանդիպումը Գեյթսի հետ` որպես պաշտպանության նախարար, հավանաբար վերջինն է: Այս ամսվա վերջին նա հեռանում է պաշտոնից: Պենտագոնի նոր ղեկավար է նշանակվել ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետուին: