Իհարկե° չի մասնակցի


- Վրաստանի ռազմածովային ուժերի հետ զորավարժություններին մենք չենք մասնակցի,¬ օրերս հայտարարել է ՌԴ ԶՈՒ ղեկավար Վլ. Պոպովկինը£ Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Գերագույն ռադայի նախագիծը` «Վստահություն 2009» զինավարժություններ անցկացնելու մասին£ Դրանց մասնակցելու են հրավիրվում մասնավորապես ՌԴ սևծովյան նավատորմն ու Վրաստանի ռազմածովային ուժերը£ Նրանցից բացի, ակնկալվում է Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասնակցությունը նույնպես£ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է համագործակցությունը վրացական զինված ուժերի հետ` 2008 թ. օգոստոսյան պատերազմում Հարավային Օսիայում ռուս խաղաղարարների կանխամտածված սպանությունից հետո£ Ցխինվալում տեղակայված ռուսական խաղաղարարների գումարտակի վրա հարձակվել էին վրացական բանակի ստորաբաժանումներ և վրացի խաղաղարարներ£ Այնպես որ` ռուսական կողմի մերժումն անակնկալ լինել չէր կարող£