«Խցիկաքաղաքն» ավերվել է


Վրաստանում քաղաքական իրավիճակի թեժացման նոր նախանշաններ են երևում: Անցյալ շաբաթավերջին ջարդոտվել են Սահակաշվիլու նստավայրի մոտ տեղադրված մետաղյա վանդակները (ինչպես անվանում էին` «խցերի քաղաքը»), որոնք խորհրդանշում էին այն կարծիքը, որ երկիրը վերածվել է ոստիկանապետության: Ճաղավանդակները քանդել են քաղաքացիական հագուստով ու ոստիկանի համազգեստով մարդիկ: Ընդդիմությունն էլ որոշել է նոր «բանտեր» կառուցել: Ընդդիմության ղեկավարներն այս քայլը որակել են իշխանական սադրանք` պահանջելով հրապարակել Հավլաբարի շրջանում Նախագահի նստավայրի մոտ տեղակայված սարքերի տեսագրածը: - Կատարվածը ճնշում է` խաղաղ ցույցի մասնակիցների վրա,- հայտարարել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև կատարվածից 1 շաբաթ առաջ: Այս անգամ, սակայն, ընդդիմադիրներն ավելի անզիջում են: * * * Վրաստանում աղմկահարույց է մնում երկրի սահմանապահ ծառայության լեյտենանտ Ալիկ Բժանիի փախուստը Ռուսաստան: "նւՏ ԾՏրՍՉօ" ռադիոեթերով 35-ամյա սահմանապահը հանգամանորեն պատմել է իր փախուստի պատճառների մասին. - Մայիսի 23-ին հերթապահությունն ավարտելուց հետո ես հագա քաղաքացիական հագուստ և հասնելով Փոթի, անցա վրաց-աբխազական սահմանը… Նա ռուս սպաներից քաղաքական ապաստան է խնդրել: Վրաստանում էլ հայտարարել են, թե նա դեպքից 5 օր առաջ հեռացվել է ծառայությունից` կարգապահության կանոնները խախտելու համար: