ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԵԱԳԽ համաժողովին


Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի ընթացքում, որին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք, նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության և Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման շուրջ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբների պետերի կոմիտեի նախագահ-պաշտ պանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաևի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակ ցության հարցեր: