ՉՊԱՐՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿՏԵՂՎԵԼ Է ՊԵՏՔ


Մեր անփառունակ հարևանի էլեկտրոնային լրատվամիջոցները (համենայն դեպս` օտար լեզուներով) ամեն օր նոր ջուր են լցնում հայատեցության ջրաղացին` ոչ միայն ստահոդ «տեղեկատվություններով», այլև ծավալուն հարցազրույցներ են ներկայացնում իրենց ու իրենց համակիր նեղմիտ քաղաքագետ-քաղգործիչների (իսկապես` քաղգործիքի վերածված) հետ: Դրանց սարքովիությունն ակնհայտ է. բայց` իրականությանը լավատեղյակ ու սթափ դատողությունների ունակ ընթերցողի համար: Նպատակն էլ պարզից-պարզ է` ողբասացի վայնասունով արմատավորել ու խորացնել ատելությունը` «իրենց ահ ու սարսափի» մեջ պահող հայերի հանդեպ: Սեփական ժողովրդին այդ ատելությամբ զինել ու մասամբ էլ նրանց խայծը կուլ տված միջազգային հանրության առանձին շերտերին ապակողմնորոշել` նրանց հաջողվում է: Էժանագին այս մեքենայություններով, սակայն, հասարակական կարծիք է ձևավորվում. այն էլ Ադրբեջան կոչվող երկրի պետական շահերին ձեռնտու: Այս առումով, բայց ոչ երբեք` նույն մակարդակով, մենք մտորելու տեղիք ունենք... Ի դեպ, հատկապես վերջին շրջանում «քըխ» հայերի դեմ ադրբեջանական քարոզչապատերազմի թիրախում հաճախ է հայտնվում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԻ անունը: Ասել է թե` լկտիաբար տարածվող ապատեղեկատվությունը փորձառու մեր գնդապետն այնքան հիմնավոր է հերքում, որ հակառակորդը փորձում է նրա անձի դեմ ոչ բարենպաստ կարծիք տարածել: - Այս զավեշտը մեզ փոքր-ինչ ուրախացնում է,- ասում եմ Ս. Շահսուվարյանին: Իսկ նա, բազմանշանակ ժպիտով խոնարհում է հայացքը, հետո ժամացույցին նայում: Ասել է թե` ժամանակն անսահմանափակ չէ` անցնենք մեր զրույցին... - Հարաբերական զինադադարը, բարեբախտաբար, շարունակվում է, ինչը շահեկան է մեր` հաղթող կողմի համար: Սակայն հետզհետե ավելի է թեժանում տեղեկատվական պատերազմը: Եվ ոչ հանիրավի` կարծիքներ են հնչում, որ մենք տանուլ ենք տալիս այս ճակատում: Լուրջ չե՞նք վերաբերվում դրան, թե պարզապես զլանում ենք: Թեև, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, պիտի ասեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանում է համակարգին առնչվող սադրանքներին: Բայց չե՞ք կարծում, որ պետության շահերը ներկայացնող տեղեկատվությունը մեզանում առանձնապես բարձր հիմքերի վրա չէ: - Ասել, թե այդ խնդիրն անուշադրության է մատնված` ճիշտ չէ: Անշուշտ տեղյակ եք, թե Հանրապետության նախագահը որքան է կարևորում և որքան մեծ ուշադրություն է հատկացնում տեղեկատվական դաշտին: Այլ հարց է, որ այդ խնդրում մենք ետ ենք մնում: Բայց մի ուրիշ իրողություն էլ կա. ադրբեջանական լրատվամիջոցներում սուտն ու կեղծիքը շատ է: - Դա ակնհայտ է, բայց բոլորին է տեսանելի: - Այո, սուտը շատ է, բայց զարմանալիորեն ծառայում է նպատակին: Անչափ լուրջ գումարներ են ներդրվում` սուտը տարածելու համար և բացահայտորեն գրում են` ինչ ուզում են: Բնականաբար, մեզ վերաբերող մասով, միշտ չէ, որ մենք արձագանքում ենք. վերջին 17 տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ դա արվում է` մեր նախարարությանը երկխոսության մեջ ներքաշելու համար: - Իհարկե` խոսքն անառողջ բանակռվի մասին է: - Այո: Երբեմն ինձ ասում են, թե ինչու չեմ արձագանքում: Ստին ու կեղծիքին ինչպե՞ս, ինչո՞ւ արձագանքես: Նրանց նպատակը իրենց բամբասանքները գլորվող ձնագնդի պես մեծացնելն է: Տպավորություն ունեմ, թե պարապ ինչ-որ մեկը անընդհատ պատճենահանում ու տարածում է անհեթեթ նույն տեքստը` հայկական կողմից զինադադարի ռեժիմը խախտելու մասին: Ուշադիր ընթերցողը նկատում է, որ այդ տեքստում 2-3 օրը մեկ մի բառ փոխվում կամ չի փոխվում: Դա նրանց քաղաքականությունն է, և դրան անդրադառնալն ավելորդ ժամավաճառություն է: Ես անպայման պատասխանում ու այդ պատասխանը տարածում եմ, երբ ինչ-որ լուրջ ասելիք եմ տեսնում: - Մեկ-մեկ էլ հումորով եք պատասխանում: - Վերջերս տպագրել էին, թե հայկական կողմը ռմբակոծել է իրենց բնակավայրերը, այն էլ այնպիսի հզոր զենքով, որը մեկ մետրանոց բետոնե պատ է ծակում և այլն: Այդ առիթով հիշել էի 90-ականների մի զավեշտ. մեր կողմից ավանակի վրա լուսարձակներ էին կապել, և կենդանին գնացել էր դեպի ադրբեջանցիները: Սարսափահար աղմկել էին, թե հայկական կողմից լազեր է գալիս ու փախել էին: Այս միջադեպը պատմելով վերջին առիթով, իմ պատասխանում ասել էի, թե երևի նույն լազերը նկատի ունեն: - Իսկ ինչպե՞ս է ընկալվում տարածվող տեղեկատվությունը` թե° մեր երկրում, թե° արտասահմանում: - Ոչ միանշանակ: Տեղեկացված, առողջ դատողության տեր մարդիկ համադրում են փաստերը: Ցավոք` ավելի շատ են չտեղեկացվածները, ովքեր «օդից բռնած» ասեկոսեները փաստերի հետ են շփոթում և իրենք էլ իրենց ընկալումների չափով տարածում են: Ցավալի է նաև, որ ժողովրդի մեծ մասի համար դեղին մամուլն ավելի մեծ հեղինակություն ունի, քան պաշտոնական տեղեկատվությունը` չնայած դեղին մամուլում ճշմարտություն գտնելը դժվար է: - Հասարակության տրամադրությունները նաև բանակ են «զորակոչվում». ինչպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը մեր զինված ուժերում, ի՞նչ հոգեբանության կրողն է հայ զինվորը: - Եթե շատ անկեղծ` ապա գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնյաների երեխաները չեն ծառայում: Ընդ որում` կարողանում են օրինական ճանապարհով խուսափել զինծառայությունից: Օրինակ, փաստ չէ՞, որ ասպիրանտուրա հիմնականում տղաներն են ընդունվում: Բուհերում տարկետման արտոնություն ունեցող սահմանափակ տեղերի համար նույնպես տղաներն են 38-40 միավոր հավաքում: Թող ինձ ներեն բոլոր ազնիվ բժիշկները, բայց շատ-շատ են նաև հիվանդության պատճառով զինծառայությունից ազատվողները: Ինչ խոսք, յուրաքանչյուր մարդ առողջական ինչ-ինչ խնդիրներ ունի, և գործարար բժիշկները կարողանում են չնչին խնդիրներն ուռճացնել ու լուրջ հիվանդություն ներկայացնել: Դե, հեռատես ծնողներն էլ, իհարկե` վճարունակ, ոչ թե վերջին պահին, այլ դպրոցական տարիներից իրենց տղաների «հիվանդության» պատմություն են ստեղծում: - Արդյո՞ք սոսկ ասեկոսեներ են պտտվող լուրերը, թե զորակոչվում են նաև իսկապես վատառողջ երեխաները: - Չասենք բոլորը և միշտ, բայց երբեմն զորակոչվողներին մանրազնին չեն քննում: Սակայն ինքս շատ հաճախ եմ հանդիպում մեկ այլ իրողության. հիվանդության տեսակներ կան, որ ակտիվանում են միջավայրը փոխելուց: Ծնողների համակ ուշադրության ներքո, մայրական գուրգուրանքով ապրող տղաները երբեմն առողջական խնդիրներ են ունենում, որը չի արտահայտվում տնային պայմաններում: Բայց բանակում փոխվում է միջավայրը, սննդակարգը, օրվա ռեժիմը, և թաքնված ախտը գլուխ է բարձրացնում: Ստացվում է` բանակն էր մեղավոր, և մեր որոշ քաղաքական գործիչներ, որոշ լրատվամիջոցներ շահարկում են նման դեպքերը` միտումնավոր անտեսելով իրականությունը£ Ի դեպ, Վանաձորի զինկոմը նման մի կեղծիք էր հայտնաբերել, և գործ է հարուցվել հիվանդության կեղծ փաստաթղթեր վավերացրած բժշկի դեմ£ ¬ Դուք բարձրաձայնել եք նաև հավաքակայաններում նկատվող մեքենայությունների մասին£ - Այո, զորակոչի գործում միանգամայն պատահական մարդիկ կան, որ մոտենում են ծնողներին ու գումարներ կորզում` իբր նրանց երեխաներին իրենց ուզած զորամասում տեղավորելու£ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մեկը չի կարող նման միջնորդություն կատարել և առավել ևս` հավաքակայանի աշխատողը չի կարող իմանալ նույնիսկ օրվա երթուղին£ - Այսինքն` մեր հասարակության հոգեբանությունն առողջ չէ£ Տարեցտարի ավելի ու ավելի թափանցիկ է դառնում Պաշտպանության նախարարության աշխատանքը£ Տարբեր խավերի հետ նախարարի հանդիպումներն իսկ լավագույն հնարավորություն են` շատ հարցեր անձամբ ճշտել£ Հավելումն նաև սպայակազմի հետ առնչվելու հնարավորությունը£ Եվ ընդհանրապես, պետք է արձանագրել, որ Հայոց բանակը կամ պաշտպանության համակարգը ամենակայացածն է մեր բոլոր կառույցներից. առավել ևս` ամենաերիտասարդն է` մեր Անկախության հետ ծնունդ առած£ - Մեր իրականության մեջ հետաքրքիր բան կատարվեց£ Խորհրդային Միության տարիներից մենք ունեինք կայացած շատ կառույցներ£ Անկախությունից հետո դրանք ավիրվեցին, թալանվեցին£ Մեր կառույցը նախկինում գոյություն չուներ, բայց դարձավ ամենակայացածը, ամենահզորը£ Պաշտպանության նախարարությունը նաև ամենամեծն է. իսկապես` պետություն` պետության մեջ, որը սերտ առնչություններ ունի բոլոր ոլորտների հետ£ Ավելի ստույգ` չկա ոլորտ, որի գործառույթներն ընդգրկված չլինեն մեր ստորաբաժանումներում. մարտական կոփվածքից բացի` կրթություն, առողջապահություն, մշակույթ, էկոնոմիկա, ֆիզդաստիարակություն… - Հայկական բանակում Դուք առաջին «զորակոչվածներից» եք. այսինքն` ՀՀ պաշտպանության նախարարության կերտած պատմության մասնակից¬վկաներից մեկը£ Զինվորական լինելը պատանեկան երազա՞նք է եղել£ - Այդ մասին չեմ էլ մտածել£ Հեռուստատեսությունում էի աշխատում և մի ծրագիր իրականացնելու համար ժամանակավորապես հրավիրվեցի£ Հետո արդեն սիրելի դարձան և° համակարգը, և° աշխատանքը£ Կույր պետք է լինել` չտեսնելու համար դրական այն փոփոխությունները, որ կատարվել են ու շարունակվում են բանակում£ Այո, կան մարդիկ, ովքեր պարզապես չե°ն ուզում տեսնել£ Դիցուք, զորամասեր այցելելիս հրավիրում ենք նաև լրատվամիջոցներին£ Ավելին` բոլոր միջոցառումներից առաջ ծանուցում ենք, որ ԶԼՄ¬ների ներկայացուցիչների մուտքն ազատ է£ Գալիս են, զրուցում` ում հետ ցանկանան, հաճախ նույնիսկ չեն թաքցնում դրական տպավորությունները£ Հետո հանկարծ այնպիսի մի ճղճիմ «փաստի» մասին են գրում, որ չգիտես էլ` որտեղից են «հայտնաբերում»£ Չեմ թաքցնում, այդպիսիները երբեմն ասում են` ինձ էլ հասկացեք, եթե միայն դրականը գրեմ` չեն տպագրի£ - Նախարարության կառուցվածքի արմատական փոփոխություններ են կատարվում£ Եթե կարելի է` մի փոքր էլ այդ մասին£ - Այդ փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են. բավական լուրջ օղակներ դառնում են քաղաքացիական ծառայություն£ Բարեփոխման արդյունքում է ստեղծվել նաև մեր վարչությունը, որը ղեկավարում է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը£ Տեղեկատվական հայեցակարգին համահունչ կազմավորված այս օղակը միավորում է նախկին տեղեկատվության վարչությունը, մամուլի ծառայությունը, նախարարի մամլո քարտուղարի գրասենյակը, «Հայ զինվոր» պաշտոնաթերթը£ Ստեղծվել է նաև օպերատիվ արձագանքման բաժանմունք£ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության առումով գործառույթներն առանձնապես չեն փոխվել, բայց անհամեմատ ակտիվացել է աշխատանքը. հատկապես` զանգվածային լրատվամիջոցների հետ£ Օգտվելով առիթից, շնորհակալություն պիտի հայտնեմ բոլոր այն ԶԼՄ¬ներին, որոնք անշահախնդրորեն ներկայացնում են մեր համակարգը, անդրադառնում մեր առօրյային£ ¬ Բանակը մեր բոլորի պաշտպանն է, որի զինվորներն էլ` մեր զավակները£ Բոլորիս պարտքն է երկյուղածությամբ վերաբերվել այս կառույցին, որտեղ նկատվող անցանկալի երևույթները հենց քաղաքացիական հասարակությունից են ներթափանցում: Ինքս էլ առիթն օգտագործելով` շնորհակալություն պետք է հայտնեմ թափանցիկ աշխատանքի և լրագրողներին հետաքրքրող ցանկացած հարց առանց ձգձգումների պարզաբանելու համար£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ