Փորձել են պայթեցնել Ջիմի Քարտերին


Անցյալ շաբաթ Գազայում կանխվել է մահափորձը` Ամերիկայի նախկին նախագահի դեմ (տեղեկացրել է հրեական «Գաարեց» թերթը»): Ինչպես լրագրողներին հաղորդել է պաղեստինյան անկախ աղբյուրը, Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման անվտանգության ուժերը 2 ական են հայտնաբերել այն ավտոմայրուղում, որով պետք է անցներ Քարտերը: ԽցՐրՏՐ-ՌվՒՏ-ի տվյալներով` պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել «Ալ-Քաիդա»-ի գաղափարակից և ՀԱՄԱՍ-ից հեռացած «Ջալջալաթ» խմբավորման պաղեստինցի մարտիկների կողմից: ՀԱՄԱՍ-ի ՆԳ նախարար Իհաբ ալ-Ռասսինը հերքել է Ջիմի Քարտերի դեմ մահափորձի մասին լրատվությունը` հայտարարելով, որ սակրավորները հնագիտական որոնումներ են կատարել: Իսկ Քարտերի օգնականներն ասել են միայն, որ իրենք տեղեկացվել են կատարվածի մասին, բայց մանրամասնել չեն ցանկացել: Նահանգների երբեմնի Նախագահը, Սիրիա և Իսրայել այցելելուց հետո, Գազայի հատված էր եկել բանակցելու ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ: Նա նաև պաղեստինցիների կողմից գերի վերցված իսրայելցի կապրալ Հիլադի Շալիտին նամակ էր բերել ծնողներից: Նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո Ջիմի Քարտերն իրեն նվիրել է խաղաղարարական գործունեությանը` մասնավորապես Մերձավոր Արևելքում: Նրա հիմնադրած ոչ առևտրային հիմնադրամը հետևում է տարբեր երկրներում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: