Արմեն ԱՄԻՐՅԱՆ. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն «ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ»


Մեր զրուցակցի խառնվածքը, մարդկային տեսակը հակիրճ նկարագրելու համար բավարար է օգտագործել մեկ բառ. նրբաճաշակություն£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Ես բուռն կյանքով եմ ապրել, և գործունեությանս ընթացքում բավական շատ իրադարձություններ են եղել£ Այդ ամենի մեջ առանձնացնել, թե ո՞րն էր ամենադժվարը… թերևս, գամ սկիզբ£ Ամենադժվարը` մասնագիտություն ընտրելն էր. ծնողներս հակված էին, որ ընդունվեմ պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ ես ուզում էի հեռուստատեսություն, ռադիո, կինո, թատրոն£ Ես իմ ընտրությունը կատարել էի, բայց ծնողներիս համոզելն էր դժվար£ Մեկ ու կես տարի պատրաստվում էի. պարապում էի մաթեմատիկա` երկրաչափություն, ինչն էությանս հետ կապ չուներ£ Ինքս ինձ հետ պայքարի մեջ էի£ Իհարկե, ի վերջո գնացի նախասիրություններիս ճանապարհով. այն, ինչը Աստված տվել է ինձ£ Բայց պետք է ասեմ, որ մաթեմատիկան հետագայում ինձ օգնեց. 1997 թ. նշանակվեցի Ազգային ռադիոյի տնօրեն և մինչ այդ էլ բիզնեսում որոշակի փորձ էի կուտակել£ Եվ այն մտածողությունը, որ ձեռք էի բերել մաթեմատիկա պարապելու ընթացքում, ինձ շատ օգնեց ու մինչև օրս էլ օգնում է£ Ուրեմն, պատահական ոչինչ չի լինում կյանքում. ամեն ինչ երևի, իսկապես, օրինաչափ է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Այդպիսի նախընտրություն չի կարող լինել. միայն հայ£ Համակրում եմ բոլոր ազգերին£ Կյանքիս ընթացքում տարբեր ազգերի, ազգությունների ներկայացուցիչների, այդ թվում և մեր հայրենակիցների մեջ տեսել եմ և° դրականը, և° բացասականը£ Ուստի դժվար է ասել` ով է լավ, ով` վատ£ Ինձ ուղղակի չեմ պատկերացնում այլ ազգի ներկայացուցիչ, որովհետև ժառանգականությամբ է տրվում հայեցի մտածողությունը, դաստիարակությունը£ Բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում ներփակվել, առանձնանալ աշխարհի մնացյալ ազգերից£ Շատ կուզենայի, որ պահպանելով մեր պատմությունը, ազգային առանձնահատկությունները, այնուամենայնիվ, փորձեինք մի քիչ ավելի շատ ներդաշնակվել աշխարհի մյուս ժողովուրդների հետ£ Օրինակ` գերմանացիների, շվեյցարացիների պատասխանատվության բարձր զգացումը կամ ռուսների պարզ դատելակերպը£ Սլավոնական այս ազգը օրվա խնդիրներով է ապրում£ Մեզ էլ չէր խանգարի` գոնե երբեմն այդպես ապրել£ Որովհետև պատմական փաստերից սկսելով` փորձում ենք ամբողջ անցյալն ու ներկան վերլուծել, և հետո մոլորվում ենք այդ վերլուծության լաբիրինթոսում` հաճախ մոռանալով օրվա հրամայականը£ Լավ կլիներ, որ կարողանայինք այլոց դրական հատկանիշները որդեգրել, որոնք մեր գեների հետ համատեղվելով, հրաշալի համադրություն կստեղծեին` ինչն արեցին հրեաները£ Թերևս նրանց եմ համակրում զուտ այն առումով, որ կարողացան աշխարհի տարբեր ազգերից վերցնել այն, ինչն իրենց պետք էր£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Առհասարակ, հրապարակային մարդիկ շատ քիչ գաղտնիքներ են ունենում, որովհետև, եթե նույնիսկ փորձում ես գաղտնիք պահել, այն շատ շուտ դառնում է հասարակության սեփականությունը: Ուզես թե չուզես` հանրային քննարկման առարկա է քո կյանքը` գործունեությունդ, ընտանիքդ£ Հայաստանում փոքր ինչ ավելի շատ է հետաքրքրում անձնականը, քան գործունեությունը£ Անկեղծ ասած` կարծես թե չունեմ այնպիսի գաղտնիք, որը մինչ հիմա չի բարձրաձայնվել… Թեպետ կան ներանձնական պահեր, որոնք ժամանակին նույնպես «գաղտնազերծվել» են£ Ընդհանրապես, էությամբ պարզ, բաց մարդ եմ ու փորձում եմ արածս պարզ ներկայացնել հասարակությանը£ Եվ, ամենագլխավո րը` կարևորում եմ հանրության գնահատականը, հաշվի եմ նստում հասարակական կարծիքի հետ£ Եթե զրուցեք իմ գործընկերների, մտերիմների հետ, կհամոզվեք` այն բացառիկ մարդկանցից եմ, ովքեր ճշմարտությունը երեսին են ասում, կարող են ճշմարտությանը բաց աչքերով նայել£ Ինչու բացառիկ, որովհետև ճշմարտությունը հաճախ ոմանց ցավ է պատճառում, իսկ հայերը երբեմն չեն սիրում գոնե մերձավորին ցավեցնել£ Սակայն ես չեմ գտնում, որ իրականությունը կոծկելով, օգնում ենք մարդուն£ Ընդհակառակը, չկեղծելով` ակնկալում եմ, որ տվյալ մարդուն շատ ավելի մեծ լավություն կանեմ, քան թե կվնասեմ£ Եթե հիմնավորումներով չես ասում, որ սա վատն է, դիմացինին կարող է թվալ, թե այդինչ երևույթը կամ արարքը շատ լավ է, ընդօրինակման արժանի£ Եվ աստիճանաբար ասելիս` պետք է ճշմարտությունը այնպես մատուցել, որ դիմացինը իրեն վատ չզգա, վիրավորանք չտեսնի ասածիդ մեջ և հասկանա` սխալվել է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Շատ առեղծվածներ կան ինձ համար. մարդու ծնունդը, գեների ներկայությունը` բոլորիս մեջ, տիեզերքը… Դժվար է վստահաբար ասել` հոգևոր կյանքը, հավատքը առեղծվա՞ծ են, թե՞ ոչ£ Եթե սկսում ես հավատալ, քեզ համար պարզ է դառնում` ինչ է Աստված, ինչ է հոգևոր կյանքը, ինչ է քրիստոնեությունը£ Բայց, այդուամենայնիվ, կարծում եմ` ամենահավատացյալ մարդու մեջ անգամ հավատքն առ Աստված ունի ինչ¬որ առեղծվածային երևույթ£ Ամենամեծ առեղծվածը Հավատքն է առ Աստված£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Ավտոտեսուչների մեծամասնությունը ընկերներս են£ Մի օր իմ ավտոմեքենայով Սևան էի գնում£ Ավտոտեսուչը կանգնեցրեց£ Արևային ակնոց էի կրում, մազերս քամուց խառնվել էին. այն ժամանակ օդափոխիչ համակարգով մեքենաներ չկային, և պատուհանները բաց էինք վարում£ Այսպես ասած, ինչ¬որ չափով անճանաչելի էի դարձել£ Նայեց փաստաթղթերին, ինձ և.«Դեմքդ ծանոթ է, որտե՞ղ եմ քեզ տեսել»£ Ես որոշեցի կատակել` ասելով, որ ամեն երեկո իրենց տանն եմ լինում£ Իհարկե` նկատի ունեի հեռուստաեթերը£ Ձգվեց, զգաստացավ, և ամենայն լրջությամբ բարկացկոտ տոնով շարունակեց. «Ես տանը չեմ, դու ի՞նչ գործ ունես մեր տանը»£ Ավտոտեսուչի հետ կապված շատ հետաքրքիր մի ուրիշ դեպք էլ հիշեմ£ Երիտասարդ ավտոտեսուչը կանգնեցրեց իմ մեքենան և մոտենալով` ուրախ¬ուրախ ասաց. «Բա°րև Ձեզ, պարոն Ամիրյան»£ Շատ ծանոթ էր դեմքը, բայց չէի կարողանում հիշել, թե ո՞վ է£ Ասաց. «Չե՞ք հիշում, ես Ձեր «Արևիկ» անսամբլի երեխաներից եմ եղել»£ Մեծացել, ավտոտեսուչ էր դարձել… Ասացի, որ չեմ հավատում£ Նա փորձում էր ապացուցել, որ չի ստում. «Հա°, սառույց էր` Հանրային ռադիոյի շենքի դիմացի մայթի վրա սայթաքեցի-ընկա, ոտքս կոտրվեց, ու հայրս արգելեց, որ շարունակեմ հաճախել «Արևիկ»£ Ես էլ համառեցի. «Եթե «Արևիկից» ես եղել, հենց հիմա երգացանկից մի երգ կատարիր»£ Պատկերացնո՞ւմ եք` ավտոճանապարհային ոստիկանը` համազգեստով, փայտիկը ձեռքին պարելով, երգեց «Արևիկի» երգերից մեկը£ Անցորդները չգիտեին` զարմանայի՞ն, թե՞… Անկրկնելի տեսարան էր…

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ