Առաջին տիկնոջ անդրանիկ բերքահավաքը


Մի քանի ամիս առաջ Սպիտակ տան առջև ստեղծած բանջարանոցում Միշել Օբաման աճեցրել է գրեթե 50 կգ բանջարեղեն` լոբի, կանաչ ոլոռ, դդմիկ£ Հավաքված բերքով նախագահական խոհարարները ճաշ կպատրաստեն դպրոցականների համար£ Դե, գերտերության թիվ 1 տիկնոջ աշխատանքի պտուղն առանց հանդիսության չէին հավաքի£ Հանդիսավոր բերքահավաքին մասնակցում էին մոտակա դպրոցի աշակերտները, ովքեր էլ գարնանը ցանել էին սերմերը և խնամել մարգերը£ Լոբու և դդմիկի բերքահավաքից հետո տիկին Օբաման դպրոցականներին ուղեկցել է նախագահական խոհանոց, որտեղ խոհարարների ղեկավարությամբ երեխաները ճաշ են պատրաստել£ Այնուհետև Սպիտակ տան մերձակա փոքրիկ մարգագետնում փոքրիկ բանջարաբույծ-խոհարարները ճաշակել են իրենց պատրաստածը£ Սա, իհարկե, աշխատանքի ուսուցման լավագույն դաս էր£ Միշել Օբաման այս կերպ շարունակում է Միացյալ Նահանգների 32¬րդ նախագահի տիկնոջ` Էլեոնորա Ռուզվելտի հիմնադրած ավանդույթը. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տիկին Ռուզվելտը նույնպես Սպիտակ տան մերձակայքում բանջարեղեն է աճեցրել£ Մ. Օբաման այս ձեռնարկման անհրաժեշտությունը բացատրում է հետևյալ կերպ. նախ` դեռահասներին առողջ կենսակերպի վարժեցնել, որովհետև ամերիկացի յուրաքանչ յուր երրորդ երեխան տառապում է ճարպակալմամբ£ Բացի այդ` սա ֆինանսական ճգնաժամին դիմակայելու լավագույն միջոց է£