Ա°խ, Ֆիլյա, Ֆիլյա


Ֆիլիպ Կիրկորովի անվան շուրջ աղմկահարույց վերջին միջադեպի մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս£ Դատապարտման ենթարկված աղջիկները թափանցել էին արտիստի էլեկտրոնային փոստարկղ և Կիրկորովի անունից հայհոյալի նամակներ ուղարկել նրա մտերիմներին£ Պատճառը, պարզվում է, նորին մեծություն ֆինանսներն են£ Ավելի ստույգ` նրանից կես միլիոն դոլար կորզելը£ Երիտասարդ համակարգչահենուհիները երգչից այդքան գումար են պահանջել` նրանից հափշտակած անձնական արխիվի դիմաց, ինչպես նաև` Կիրկորովի համակարգչային փոստից ու "ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ"¬ի նրա էջից ձեռք բերած անձնական բնույթի տեղեկատվությունը չհրապարակելու համար£ Այնպես որ, բախտակից ընկերուհիներ Վերա Յապոնցևային ու Նինա Յուրովային անցյալ շաբաթ նոր մեղադրանք է առաջադրվել` շորթում£ Եվ նրանք հիմա դժվարանում են փաստաբան ընտրել` վճռափոխ դատարան դիմելու£