«ԴՈՒՔ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍՆ ԵՔ»


Երևանյան համերգի ավարտին, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մաեստրո ՍՊԻՎԱԿՈՎՆ իր սրտառուչ խոսքով հուզեց ունկնդիրներին.

-Մենք այսօր մեր պատարագը մատուցեցինք Ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին: Շատերը, շատ քաղաքական գործիչներ վախենում են ցեղասպանություն, ինչպես նաև հոլոքոստ բառերից: Սակայն գոյություն ունի ճշմարտություն, և այն, ինչպես ասում էր Լև Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը: Մեծ երջանկություն ու բավարարվածություն է, որ Հռոմի Պապն ի լուր աշխարհի միլիարդավոր մարդկանց հայտարարեց, որ, այո`, եղել է ցեղասպանություն կոչվող հանցագործություն, որի հետևանքով հայ ժողովուրդը կարող էր վերանալ աշխարհի երեսից: Մենք հիմա կլռենք ու կմտածենք այն մարդկանց մասին, ում կորցրել ենք... Բոլորս մարդ ենք, և հաճախ մեզ պատում է հուսահատությունը: Կարծում եմ` միակ բանը, որով մարդիկ տարբերվում են միմյանցից` հուսահատության աստիճանն է: Պատմությունից մեկ օրինակ բերեմ: Մի իմաստուն ղեկավար բարձրացավ սարը` դիմավորելու արևածագը: Երբ նա իջավ, ներքևում նրան սպասում էր իր ժողովուրդը:

- Օ˜, իմաստո´ւն, դու բոցավառում ես մեր սրտերը, մենք հուսահատ ենք: Ասա մեզ` ո՞վ ենք մենք,- բացականչեցին մարդիկ:

Ղեկավարն ասաց խոսքեր, որոնք կարող են ուղղվել աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի, ում սրտի անկյունում մի կտոր ցավ կա: Իմաստուն ղեկավարն ասաց.

- Դուք աշխարհի լույսն ենք, աստղերը, մաքրության տաճարը, ձեզանից յուրաքանչյուրի մեջ տիեզերքն է:

Նույնը ես մտածում եմ ձեր` հայ ազգի մասին: