Կոկա-կոլա մի´ խմեք


 

Աշխարհահռչակ ըմպելիքի չարաշահման հետևանքով կյանքին հրաժեշտ է տվել Նոր Զելանդիայի 30-ամյա բնակչուհի, 8 երեխաների մայր Նատաշա Մերի Հարիսը: Վերջինս տառապել է սրտի առիթմիայով, ինչի պատճառը ըմպելիքի չարաշահումն է: Ըստ որոշ տեղեկությունների` նա օրական 7-10 լիտր կոկա- կոլա է խմել: Գործընկերները պատմել են, որ Նատաշան ամեն օր 2.5 լիտր տարողությամբ 4 շշերը գրեթե դատարկել է: Վերջին մեկ տարվա ընթացքում նա անընդհատ հոգնածություն է զգացել, սակայն թե´ դա, թե´ դյուրագրգիռ վիճակն ու սթրեսները վերագրել են երեխաների խնամքի հետ կապված հոգսերին: Բժիշկները մահվան պատճառը բնութագրել են որպես կոկա-կոլայից չափազանց մեծ կախվածություն: