ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

24-ապրիլի-2012թ

ԽՈՅԵՐ. Ամեն ինչում ինքնուրույնության ձգտելով` անելանելի վիճակի մեջ եք դնում մերձավորներին: Ձեր վարքագիծն ու արարքները եսասիրական ու թեթևամիտ են թվում, բայց շրջապատողներին չեք կարողանում համոզել, որ այդպես չէ: Ձեր մտերիմները ձեզ լսել ու հասկանալ չեն ցանկանում: Բայց ահա դուք անսպասելիորեն համախոհներ կգտնեք նոր ծանոթների շրջանում: Զարմանալի չէ, որովհետև ձեր հմայքն առանձնահատուկ կերպով է ազդում նրանց վրա:

ՑՈՒԼԵՐ -ը լավ են հասկանում, թե ինչ են ուզում և գիտեն, թե հանուն դրա ինչ կարելի է զոհաբերել: Այսօր ամեն ինչ դուք անում եք միայնակ, իսկ շրջապատողները ստիպված են հաշտվել, որ ամեն ինչ առանց իրենց է գլուխ գալիս: Հնարավոր են ներքին լարումներ, որոնք այսօր չեն արտահայտվի: Լիցքաթափվելու համար մի քիչ մարզվեք կամ զբոսնեք մաքուր օդում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Այսօր ձեր բնավորության մեջ տհաճ գծեր կհայտնաբերեք: Բայց առայժմ ի վիճակի չեք ճշմարտության «աչքերին» նայել և պատրանքներով չտարվել: Բարեբախտաբար դա ձեզ համար վնասաբեր չէ: Ցանկալի չէ երկար ճանապարհ գնալ կամ ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվել: Ուշադրություն պահանջող դժվար իրագործելի ծրագրերը հետաձգեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Տհաճ խոսքեր կլսեք: Ընդ որում` նրանից, ումից քննադատություն կամ դատափետում չէիք սպասում: Բայց մի շտապեք համարժեք պատասխան տալ: Ժամանակ է պետք` մտածելու համար: Թեթև զվարճանքներով տարվել նույնպես չարժե. դրանք ևս չեն ցրի բացասական հույզերը: Ավելի լավ է տանը մնաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ . Խոստումնալից օր է: Առյուծները կկարողանան օգտվել իրավիճակից` թեև մյուսները դրանից ելքեր չեն կարողանա գտնել: Խնայեք ձեր ուժերը. գերհոգնությունը հիմա ցանկալի չէ: Օրը պլանավորեք այնպես, որ երկրորդ կեսին հանգստանալու ժամանակ գտնեք: Զբո-սանքը կամ հին բարեկամի հետ զրույցը կվերականգնեն կորցրած էներգիան:

ԿՈՒՅՍԵՐ . Օրը հաճելի է: Կհասցնեք ոչ միայն ձեր գործերն ավարտել, այլ նաև մտերիմներին օգնել: Հեռվից ուրախալի լուրեր կստանաք: Չի բացառվում նաև թեթև հրապուրանք: Օրը հաջող է տեխնիկա գնելու համար, բայց ոսկերչական կամ անտիկվար իրեր գնելը հետաձգեք:

ԿՇԵՌՔՆԵՐ . Հատկապես հաջող օր է ծնող-Կշեռքների համար. երեխաների հետ հարաբերություններն ավելի կջերմանան: Բայց մի մոռացեք և տարեցներին. նրանք այսօր ձեր ուշադրության կարիքն ունեն: Այցելեք մշակութային օջախներ և խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից. այսօր ձեր կենսաուԺերը նվազ են. խնայեք ձեզ: Վտանգավոր ոչինչ չկա, պարզապես մի քիչ դադար առնելն օգտակար է:

ԿԱՐԻՃՆԵՐ. Սուր, բայց հիմնարար բանավեճեր, գուցե ոչ հաճելի, բայց հաստա´տ օգտակար զրույցներ են սպասվում: Ուշադիր եղեք ցանկացած տեղեկության հանդեպ. նույնիսկ ամենավատ նորության մեջ կարևոր փաստեր կգտնեք: Օրը նպաստավոր է` տանը, աշխատավայրում նորոգումեր սկսելու կամ ձևափոխումներ կատարելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ . Այսօր հակված եք չմտածված, արտասովոր արարքներ թույլ տալ: Բայց դրանք չեն խանգարի շրջապատողների համակրանքին արժանանալու և նոր ծանոթություններ հաստատելու: Մտերիմներին ձեր արարքները դուր չեն գա, բայց նրանք կլռեն և հարկ եղած դեպքում ձեզանից օգնություն կխնդրեն: Հնարավոր է, որ վատանա ինքնազգացողությունը: Ուրեմն խուսափեք ալկոհոլից: Խուսափեք նաև ինքնաքննադատությունից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Աստղերը խորհուրդ են տալիս այսօր զուսպ արտահայտվել: Որքան էլ հակված եք կտրուկ կարծիքներ հայտնել` հաշվի չառնելով շրջապատի վերաբերմունքը միևնույն է` հիշեք, որ աննշան առիթից կարող է լուրջ վեճ ծագել: Ու եթե ժամանակին չհարթեք լարվածությունը, այդ վեճերը գժտության պատճառ կդառնան: Հրաժարվեք նաև մեծ ծախսերից: Չի բացառվում, որ հաճելի նվեր ստանաք:

ՋՐՀՈՍՆԵՐ . Համառությունը, առավել ևս կամակորությունն այսօր տեղին չեն: Զիջող եղե´ք, լսեք ձեր ընդդիմախոսներին և վերլուծեք նրանց խոսքերը, ընդունեք փոխզիջման առաջարկները: Դա կնպաստի, որ իրագործեք ձեր նվիրական ցանկությունը: Շատ հետաքրքիր առաջարկություն կստանաք, որը կարող է փոխել ձեր կյանքը: Բայց լավ կշռադատեք և հույզերով մի առաջնորդվեք:

ՁԿՆԵՐ. Հաջող ու հաճելի օր է: Ձկները ներքին զգացողությամբ գիտեն, թե ինչ և ինչպես վարվել, որպեսզի և´ ուրիշներին չվնասեն, և իրենց նպատակին հասնեն: Դուք վստահորեն ընթանում եք ձեր ճանապարհով` առանց անհաղթահարելի խոչընդոտների: Հաճելի հանդիպումներ են սպասվում: Բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են. նույնիսկ նոր ծանոթությունը կարող է վերաճել մեծ բարեկամության: