ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ


Վերջին ամիսներին հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հիմնահարցերից մեկը (եթե ոչ ամենաառանցքայինը) հայ¬թուրքական հարաբերություն ներում բեկումնային շրջադարձի հավանականության հարցն է£ Թուրքիայի հետ սահմանի բացումն արդյո՞ք բացարձակ անվտանգ է Հայաստանի աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական և այլ տեսանկյուններից, և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմագրավելու հնարավոր մարտահրավերները` սահմանների բացման պարագայում. ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ£ Արձանագրությունների առնչությամբ իրենց տեսակետն են արտահայտում Ազգային ժողովի Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամները. Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար - Եթե Հայաստանը վավերացնի հայ¬թուրքական արձանագրությունները, անկասկած դա կատարելու է առանց վերապահումների£ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ այդ դեպքում թուրքական կողմը վերապահումներ չի անելու£ Եթե մինչ օրս Թուրքիան շահարկում է ստորագրված արձանագրությունների գործընթացը, հետո արդեն շահարկելու է վավերացված արձանագրությունների գործընթացը£ Թուրքական կողմը որևէ պատասխանատվություն չի կրելու ժամանակացույցերը խախտելու համար£ Այսինքն, տարիներ շարունակ թուրքերը իրականացրել են ցեղասպանության միջազգային ճանաչումը երկարաժամկետ դարձնելու իրենց ռազմավարությունը£ Մենք դեմ ենք քվեարկելու այս արձանագրություններին, քանզի չենք կարծում, որ այդ վերապահումները կարող են արձանագրություններից ջնջել այն տողերը, որոնք մենք անընդունելի ենք համարում£ Կամ էլ վերապահումները կարող են բացառել գործընթացի այն ռիսկերը, որ այսօր կային, կան և լինելու են նաև վաղը£ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ. ՀՀԿ - Հայ¬թուրքական արձանագրությունների վավերացումը ես համարում եմ անվտանգ, որովհետև դրանց գրավոր տեքստում որևէ նախապայման չի ներառվել£ Թուրք գործիչներն իրենց բանավոր ելույթներում խոսում են նախապայմանների մասին և հայտարարում, թե արձանագրությունները կվավերացվեն միայն այս կամ այն հարցը լուծվելու դեպքում£ Դա իրենց խնդիրն է£ Կրկնում եմ` մենք այս փաստաթղթում որևէ նախապայման չենք տեսնում, որովհետև իրականում այն չկա£ Մենք կողմ ենք քվեարկելու հայ¬թուրքական հարաբերությունները կանոնակարգող փաստաթղթին, եթե այն վավերացվի Թուրքիայի կողմից, ինչպես և նախատեսված է արձանագրության մեջ£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ