ՓՆՏՐՎՈ՞ՒՄ Է ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ


Տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը հավատացողների թիվն աստիճանաբար ավելանում է£ Որքան էլ զարմանալի լինի, բայց այս թեմայով վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած պնդումներին նույնիսկ մի քանի միջազգային կազմակերպություններ են միացել£ Կառույցներ, որոնք ավանդաբար և ցանկացած հարցի վերաբերյալ մինչև վերջերս առավելապես հոռետեսական գնահատականներ էին հրապարակում£ Թե ինչպես է եզրափակվելու ընթացիկ տնտեսական տարին, դեռ վաղ է ասել, բայց վերջին օրերի սոցիալական բողոքի տեսարաններն ավելի բարդացնում են բոլոր դժվարությունները հետևում թողած լինելու մասին մտածելու հնարավորությունը£ Ավելին, եթե տնտեսությունը մինչև անգամ ցանկալի ընթացքով սկսի աճել, ապա ակնհայտ է, որ ճգնաժամի կարճ ներկայության երկարատև հետևանքների հաղթահարումը մի քանի ամիսների ընթացքում չի կարող սրբագրվել£ Այս առումով ապրիլմեկյան գազային պայթյունն էլ իր հերթին է անցանկալի հետևանքներ ունենալու£ Հետևաբար բոլորովին էլ չարժե իրականությանը վարդագույն ակնոցներով նայել£ Առավել ևս` տարիների ընթացքում համոզվել ենք, որ այն, ինչ կանխատեսելի կամ վաղօրոք հայտնի է լինում տեղի ունենալիքից առաջ, հոգեբանական հետևանքներն ավելի շուտ և ինքնաբերաբեր են սկսում գործի դրվել£ Մանրամասնենք. այս պարագայում առայժմ հայտնի է, որ ապրիլի 1¬ից Հայաստանում գազը թանկանալու է, իսկ հոգեբանական կամ ուղղակի հետևանքները, շնորհիվ հարուստ փորձի, մարդիկ հրաշալի են պատկերացնում£ Արդյունքում` երևույթն իրականության մեջ դեռ չհաստատված` վերոնշյալ հոգեբանական հետևանքները սկսում են այդ նույն իրականության շրջանակներում բավական ընդգծված կերպով արտահայտվել£ Իսկ այս պարագայում դրանք առավելապես գնաճային դրսևորումներով են նկատվում£ Եվ պարզ է, որ ապրանքների ու ծառայությունների սակագների թանկացման ավելի լավ նախադրյալներ այնքան էլ հաճախ չեն ստեղծվում£ Մարդիկ էլ մտածում են, որ եթե գնային թռիչքն անխուսափելի է, այն էլ` ինչպես ասում են, մեկ գիշերվա մեջ կարող է տեղի ունենալ, ապա աստիճանական անցումը միգուցե ավելի մխիթարական է£ Իրականում դա ոչ այնքան մխիթարում կամ վճարունակ է դարձնում սպառողին, որքան հոգեբանական ցնցման անխուսափելիությունից է ձերբազատ ում£ Իսկ միջանկյալ ժամանակահատվածում բարձրացող գներն ավելի մեծ շահույթներ ստանալու հիմքեր են ստեղծում£ Գնաճի հիմքերը միշտ կան` ինչպես նախկինում (երբ շարժառիթներն ավելի շատ արհեստական էին), այնպես էլ հիմա£ Իր հերթին` վճարունակությունն ու նոր գները հիմա ավելի անհամատեղելի են դառնում, քան նախկինում էին£ Հետևաբար, ընդհանուր եզրեր գտնելու անհրաժեշտությունն ավելի պետք է կարևորվի£ Այլապես, երբ մանր բիզնեսի հիմնահարցերը լուծելու մասին է խոսվում, նախևառաջ պետք է հաշվի առնել, որ ցանկացած փոքր ցնցում վերջիններիս լինել-չլինելու խնդիրն է հրատապ դարձնում£ Կասկածից վեր է, որ հազիվ թե գտնվի որևէ գործադուլավոր ոսկերիչ կամ տաքսիստ, ով ընդհանրապես հրաժարվի հարկային պարտավորություններից£ Բայց ամբողջ խնդիրը դրանց մատչելիությունն է, և ոսկե միջինն այդպես էլ չի գտնվում£ Փաստորեն, նման իրավիճակում վճարաչափերի վերանայման նախաձեռնությունները մանր բիզնեսն այդպես էլ չի ընդունում, ուժերից և հնարավորություններից վեր է համարում£ Իսկ ամեն մի փակված կրպակ պետության համար հարկատուի կուրուստ է ու նաև անապահովության անդունդը գլորվող նոր ընտանիք (ընտանիքներ)£ Բայց, անկախ ամենից, երևույթն ունի նաև մի քանի այլ կողմեր ևս, որոնք ավելի են սրում տեղի ունեցող իրադարձությունների հակասականությունը£ Հետևաբար պարզ է, որ հաստատ` պատահաբար չի գտնվելու այդքան անհրաժեշտ ոսկե միջինը. նախ և առաջ այն փնտրել է պետք£ Ավելին, սա թերևս միակ ճանապարհն է սեփական, թե այլոց խնդիրներն անլուծելի թողած չլինելու առումով£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ