Հա՞ որ...


«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» արեց իր գործն ու երևի հերթական անգամ համոզվեց, որ փող աշխատելու լավագույն ժամանակներն իր համար միշտ առջևում են£ Նման գործարք ներից հետո, սովորաբար, ամենաքիչը խնդրի բարոյական կողմի մասին է խոսվում, բայց այն, ինչ տեղի ունեցավ գազամատակարար ընկերության առաջարկած նոր սակագնի «վերանայման» գործընթացի շրջանակներում, հիմա արդեն միակողմանի հաղթանակի նման մի բան է թվում£ Իրականում այդպես էլ կա. «Հայռուսգազարդը» հաղթել է և° Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և° Հայաստանի բնակչությանը` միաժամանակ գոհացնելով իր մոսկովյան տերերին£ Եվ չդատվող հաղթողի ինքնավստահությունն այս կառույցի ղեկավարներին մղում է հայտարարել, թե. «Նոր սակագներն ազնիվ են»£ Անվերջ ու միայն թանկացող սակագինն, իհարկե, ազնիվ չի կարող լինել ցանկացած պարագայում£ Իսկ տարին մեկ իր պահանջած վերընթաց ցանկացած գին հաստատելուն պես հակագրոհի անցած կառույցը, փաստորեն, ձգտում է ապացուցել, որ հարցի բարոյական կողմի մասին նույնպես իր հետ խոսելն անիմաստ է£ Որովհետև «ազնիվ սակագնի» թեման առաջ մղելով` հավաստիացվում է, թե ազնվության ու բարեխղճության մասին զրույցները «Հայռուսգազարդի» համար միամիտ ռոմանտիկայի «ժանրից» են£ ԳԱԶԻ ԳՆԻ վերանայման լուրը, ինչպես հայտնի է, հրապարակվեց մոտ մեկ ամիս առաջ£ Իր հերթին նախորդող շաբաթների կանխատեսելի և ակտիվ հակազդեցությունը հուշում էր, որ փոքր չէ առաջարկվող սակագինը զգալիորեն մեղմելու հավանականությունը£ Բայց ստացվեց այնպես, ինչպես սովորաբար ստացվում է համեմատաբար փոքր թանկացումների մասին հայտերը քննարկելիս£ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեկամսյա լռությունը ընդամենը 4 դրամ արժեցավ, ինչը ոչինչ, բացարձակապես ոչինչ չի փոխելու£ Անգամ ամենաշռայլ բնակիչ-բաժանորդների պարագայում այն առավելագույնը 3-4 հարյուր դրամի հարց է լուծելու... Փաստորեն, «Հայռուսգազարդի» խոշոր սպառողների հանդեպ ունեցած մեծահոգությունը փոխանցվեց սակագները հաստատող հանձնաժողովին, և վերջիններիս համար գազը թանկացավ 13, ազգաբնակչության համար` 37,5 տկոսով£ Տարբերություն, որն առատ ջուր է լցնում անվճարունակ խավի հիասթափության ջրաղացին£ ԿԱՐԾԵԼ, թե տնտեսության հանդեպ ցուցաբերված «մեծահոգությունը» նպաստելու է ճգնաժամի հաղթահարմանը` սխալ է£ Նույն ճգնաժամի մուտքից ի վեր անգամ գործող գները չեն պահպանվում և տնտեսության համար գազը 13, թե նույնիսկ 3 տոկոսով թանկանա` միևնույն է գնաճը կանխելն անհնար է դարձել£ Բարձր գներն անշուշտ նպաստում են նաև տնտեսական աճ կոչվածին£ Դրան իհարկե որևէ մեկը չի հավատում, բայց Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս արձանագրել է, որ հունվար ամսին տնտեսությունը 2,4 տոկոսով աճել է£ Սա ճիշտ այն թվի ուղիղ կեսն է, որն ավելի վաղ հրապարակվել է ընթացիկ տարվա տնտեսական աճի վերաբերյալ£ Եվ հետաքրքիր է, որ ըստ մեր վիճակագիրների` հունվարին գյուղատնտեսությունը 3,1 տոկոսի առաջընթաց է ունեցել£ Ճիշտ նկատեցիք` այս ամենը նույնիսկ 2010¬ի ջերմ ձմռան համար, որքան անհավատալի, նույնքան էլ անհեթեթ ու ծիծաղելի է£