Սամվել ՆԻԿՈՅԱՆ. ՀՀ ԱԺ¬ի նախագահի տեղակալ


«Ընտրել եմ արդար լինելու դժվարին ճանապարհը» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքն ինքնին առեղծվածային ու հանելուկային է£ Միևնույն ժամանակ այն նպատակների ու ցանկությունների մի ամբողջություն է£ Ամեն մարդ իր առջև դնում է խնդիրներ և դրանց իրականացմամբ պայմանավորում իր հաջողակ, երջանիկ կամ դժբախտ լինելը£ Կյանքը միշտ էլ անակնկալներ է մատուցում. մարդ պետք է միշտ պատրաստ լինի£ Ինձ համար դժվար էր գյուղից Երևան տեղափոխվելու ժամանակահատվածը£ Նրանք, ովքեր գյուղում են ծնվել, ունենում են այդպիսի դժվարություններ. ծնվում ես գյուղում, հետո սովորում ու ապրում Երևանում` առանց գրանցման, առանց ընտանիքի ջերմության£ Բայց աստիճանաբար բոլոր այդ դժվարությունները հարթվում են£ Մարդու համար ամենակարևորն ընտանիքն է£ Եթե ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է, ապա լուծելի են դառնում բոլոր խնդիրները, ընտանիքը ներքին հզոր էներգիա է£ Այդ առումով, փառք Աստծո, ինձ մոտ ամեն ինչ հաջող է ընթանում£ Դժվար էր նաև Մարտի մեկի հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը ստանձնելը£ Չէ՞ որ այդ պատասխանատվությունը միայն այդ օրերի կամ մեկ տարվա համար չէր լինելու, հիշվելու է միշտ£ Հատկապես, երբ այն միայն հայաստանյան երևույթ չէր. վերաբերում էր թե° հայ ժողովրդին, թե° սփյուռքին£ Իսկ Սփյուռքը տարանջատված էր ու տարակարծիք այդ հարցում£ Սկզբից, անկեղծ ասած, բավական ընկճված վիճակում էի. կվկայեն այդ շրջանում ինձ հետ շփված մարդիկ£ Բայց հետո հասկացա` ամեն ինչի մեջ պետք է լավը փնտրել£ Եթե ինձ վստահել են այդ հանձնաժողովի նախագահությունը, ուրեմն ունեմ ինչ¬որ արժեքներ, որոնք ընկալվել ու գնահատվել են£ Շատ կարևոր է, երբ զգում ես` քեզ գնահատում ու արժևորում են այդ տիրույթում£ Դժվար էր, բայց ցանկացած դժվարություն լուծելի է, իսկ ճանապարհը մեկն է` խղճիդ առջև արդար ու ազնիվ լինել£ Հաճախ է պատահում, որ ճիշտը շատերի համար անընդունելի է լինում, բայց խելացին ասում է` ճիշտ ես ասում, չնայած` իմ դուրը չի գալիս£ Երբ դատավորը հանցագործին դատապարտում է ազատազրկման, հանցագործը գիտի` դատավորը ճիշտ է և երբեք թշնամության ու վրեժի զգացումով չի լցվում նրա հանդեպ£ Բայց երբ հանցագործը զգում է, որ իրեն անարդարացի են դատապարտել (թեկուզ երկու ամիս), առաջանում է ըմբոստանալու, վրեժ լուծելու ցանկություն£ Արդար լինելու ճանապարհը միշտ է դժվար եղել£ Բայց ես գնացել եմ հենց այդ ճանապարհով` համոզված, որ ամեն ինչ ժամանակի մեջ է լուծվում£ - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Բարդ հարց է£ Չեմ կարծում` որևէ մեկը անկեղծ կպատասխանի£ Նույնն է, թե այս մարդիկ չլինեին քո ծնողները, ապա ո՞ւմ կնախընտրեիր£ Այդպիսի բան լինել չի կարող£ Ես այլազգի լինել չէի կարող, որովհետև հայ եմ ծնվել, և հատկապես իմ ծնողներից պետք է ծնվեի£ Անկեղծ ասած, երբևէ չեմ էլ մտածել այդ մասին£ Աշխատանքի բերումով լինում եմ տարբեր երկրներում£ Տեսնում եմ` շատ հարցեր հետաքրքիր լուծումներ են ստացել£ Գուցե ուրիշների մոտ ցանկություն է առաջանում` գնալ և վայելել ուրիշի ստեղծածը£ Ես միշտ մի ցանկություն եմ ունենում. փորձել այնպես անել, որ մեր երկիրն էլ այդպիսին դառնա£ Ամեն մարդ պետք է ձգտի իր պետության ներսում, իր երկրի համար ստեղծել լավագույնը£ Չէ°, այլազգի ինձ չեմ պատկերացնում, բայց կարող եմ օտարների մեջ տեսնել ու գնահատել լավ հատկանիշները£ Օրինակ` երբ որևէ ազգի մեջ չկան ծայրահեղություններ, այդ թվում և` ծայրահեղ տականք, ապա այն շատ ավելի հզոր առաջընթաց է ապրում£ Կցանկանայի` մեր երկիրն էլ լիներ այնպիսի երկիր, որի քաղաքացիները գիտակցում են, թե ինչ է պետությունը, երկիրը, ժողովուրդը£ Պետության շահերի հետ հակասության մեջ գտնվող անհատները, չեմ կարծում, թե օժանդակում են պետությանը£ Ո՞ր պետություններն են մեծ առաջընթաց գրանցում£ Նրանք, որոնց բնակիչները քաղաքացիներ են, ովքեր ամենօրյա աշխատանքով են կառուցում իրենց պետությունը£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Չկա մի մարդ, որն իր հոգում գաղտնիք չունենա, որը միայն իրենն է, կամ երկրորդինը, ինչը չի վերաբերում երրորդին£ Անկեղծ ասած, շատ քիչ գաղտնիքներ ունեմ. այնպիսի կյանքով չեմ ապրում, որ գաղտնիքների շարունակություն լինի£ Բնավորությամբ ազատ եմ, անկաշկանդ, մարդամոտ, հրապարակային£ Բայց այս ամենով հանդերձ, բնական է` իմ ներքին, անձնական գաղտնիքն ունեմ, ինչպես յուրաքանչյուր ոք£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ինձ համար չկան առեղծվածային երևույթներ կամ անձեր. յուրաքանչյուր երևույթ ունի որոշակի բացատրություն, կարևոր չէ` օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ£ Չկա այնպիսի մի երևույթ, որը կատարման ընթացքի մեջ չունենա իր հիմնարար բացատրությունը, որովհետև այն իր մեջ կրում է պատճառ և հետևանք£ Եթե հետևանքներին ես միայն նայում, կարող ես առեղծվածային համարել երևույթը, բայց պատճառահետևանքային կապի մեջ առեղծվածայինը չի լինում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Անեկդոտների վարպետ չեմ. շատ շուտ մոռանում եմ անգամ մեկ րոպե առաջ լսած անեկդոտը£ Ուղղակի սիրում եմ լսել ու ծիծաղել£ Թերևս միակ բանը, որ պատմում եմ ընկերներիս, հետևյալն է. 1975 թ. պատրաստվում էի ընդունելության քննություն հանձնել Պոլիտեխնիկական ինստիտուտում£ Քաղաքին ծանոթ չէի£ Զեյթունից` բարեկամիս տնից, պետք է գնայի քննության£ Գիտեի, որ դեղին գույնի ավտոբուսը նստում ես ու գնում ներքև£ Պարզվեց` մեկ այլ դեղին գույնի ավտոբուս էլ կար, որը ոչ թե ներքև էր գնում, այլ` աջ£ Մինչև մարդկանցից հարց ու փորձ արեցի, մինչև բացատրեցին, մինչև ճիշտ ավտոբուս նստեցի, կես ժամ քննությունից ուշացա£ Ներս մտա ու շատ անկեղծ պատմեցի այն, ինչ եղել էր£ Ինձ թույլատրեցին մասնակցել քննությանը£ Երևի նրանք էլ էին անցել այդ ճանապարհով£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ինչ մանկություն որ ունենում ես, նրանից էլ բխում է մարդու հետագա ապրելաձևը£ Մեծացել եմ գյուղում, ուր ավելի անկաշկանդ ու ազատ են ապրում, քան քաղաքում£ Ժամանակային ու կամային կաշկանդվածություն գրեթե չի եղել. ե՞րբ գնալ, ո՞ւր գնալ, ինչպե՞ս մտածել, ի՞նչ ասել կամ այդ մտածածն արտահայտե՞լ, թե՞ ոչ£ Սրանք վարքագծեր են, որոնք ձևավորվում են մանկության տարիներին£ Իհարկե, կա և գենետիկա£ Հաճախ եմ լսում` ասում են` պետք է շողոքորթել, գեղեցիկ բառեր ասել նրան, ով սիրում է դրանք լսել, կամ քայլեր անել, որոնք նրա համար ընդունելի կլինեն` լավ կարգավիճակում հայտնվելու համար£ Մարդն իր էությունից չի կարող անջատվել, փոխվել£ Աստված յուրաքանչյուրին ստեղծել է այնպիսին, ինչպիսին կա£ Պատկերացրեք, մի օր ամբողջ ազգը հանկարծ որոշի, որ գողություն անելը լավ բան է. եկեք բոլորս գողանանք£ Հնարավո՞ր է, արդյոք£ Իհարկե, ո°չ£ Չէ՞ որ Արարիչն այդպիսին չի ստեղծել մարդուն£ Արարչագործությանը հակառակ քայլեր հնարավոր չէ անել£ Աստված մարդկանց միջոցով հավասարակշռություն է պահպանել. գողի կողքին` արդար մարդիկ£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ