Վրաստանի, բայց ոչ` Սահակաշվիլու հետ


Նաև Վրաստանի հետ հարաբերությունների թեմային են անդրադարձել ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևն ու Աբխազիայի ղեկավար Ս. Բաղապշը£ Երկու առաջնորդները պայմանավորվել են ռուսական ռազմաբազաները Աբխազիայում տեղակայել 49 տարով. ժամկետ, որն ավտոմատ կերպով կարող է երկարաձգվել ևս 15 տարի£ Նպատակն ինքնին հասկանալի է ու չի էլ քողարկվում` կանխել Վրաստանի կողմից հնարավոր հարձակումները£ Բանակցությունների ավարտից հետո ՌԴ նախագահին հարց է ուղղվել Սահակաշվիլիի հետ երկխոսության վերսկսման մասին, որին ի պատասխան հնչել է. - Վաղ թե ուշ Վրաստանի հետ մենք վերադառնալու ենք նորմալ հարաբերությունների£ Բայց Վրաստանի գործող նախագահի հետ ես անձամբ որևէ գործ չեմ ունենա£ ՌԴ համար նա անցանկալի անձ է£ Մեդվեդևը նաև հավելել է, որ Հարավային Օսիայում արյունահեղության հանգեցրած վրաց առաջնորդի գործողությունները պետք է համապատասխան իրավական գնահատական ստանան£ Սահակաշվիլու հանդեպ նմանատիպ իր վերաբերմունքը չի թաքցրել Ս. Բաղապշը. - Մենք երկխոսություն կվարենք` եթե Վրաստանը հասկանա մի բան. իրողությունները փոխվել են, և Աբխազիան ուրիշ է դարձել£ Անհրաժեշտ է ճանաչել մեր հանրապետությունը և քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել£ Ես ձգտում եմ երկխոսություն վարել լուրջ քաղաքական գործիչների հետ, բայց Սահակաշվիլուն լուրջ քաղաքագետ երբեք չեմ համարել ու չեմ համարելու£ Նա հանցագործ է, և ես շատ խղճում եմ վրաց ժողովրդին,¬ ասել է նա£ Վրացական կողմից արձագանքը, բնականաբար շատ կտրուկ է եղել£ Անձամբ Սահակաշվիլին լռել է, բայց խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն մեղադրել է Ռուսաստանին` որ նա հարևան երկրին պարտադրում է իրեն հարմար ղեկավարներ£ Սակայն նա չի նշել, թե հատկապես ում է ցանկանում Ռուսաստանը տեսնել վրաց նախագահի պաշտոնում£