Գաղտնին գաղտնի թող մնա


Ինչպես արդեն տեղյակ է մեր ընթերցողը` հունվարին ՄԱԿ¬ի կայքում տեղադրվել էր Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը` գաղտնի բանտերի մասին£ Ընդ որում` այդ կայք մուտքն ազատ է£ Եվ ահա Ռուսաստանը ՄԱԿ¬ի խորհրդին կոչ է արել հրաժարվել գաղտնի բանտերի մասին հրապարակման մուտքը բաց պահելուց. այդ փաստաթղթում հատվածներ կան դրանցում պահվող չեչենների մասին պատմող հարցազրույցներից£ 226 էջանոց զեկույցը պատրաստվել է մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետների մասնակցությամբ, և ՄԱԿ¬ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլ. Ժեգլովն այն որակել է որպես «առճակատումային»` ընդգծելով, որ այն չպետք է պաշտոնական փաստաթուղթ համարել£ Ժեգլովը կոչ է արել ՄԱԿ¬ի կայքից հանել զեկույցը, որը Ժնևում կայանալիք խորհրդի նիստում քննարկվելու է մարտի 8¬ին£ Հիշեցնենք, որ զեկույցում (ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը) քննադատության են ենթարկվել նաև այլ երկրներ. այդ թվում` Մեծ Բրիտանիան ու Ամերիկան£