Բրիտանիան` չինական լրտեսության ցանցում


Բրիտանական MI-5 գաղտնի ծառայությունն անգլիական բիզնեսի առաջատարներին նախազգուշացրել է, որ Պեկինը համակարգչահենների ու սեռական նենգասպառնա լիքների միջոցով փորձում է կորզել նրանց գաղտնիքները£ Նախկինում նման մեղադրանքներ վերագրվում էին ռուսներին, սակայն, դատելով MI-5 զեկույցից` հիմա Լոնդոնի համար լրտեսական գլխավոր սպառնալիքը չինացիներն են£ Պեկինը, բնականաբար, այդ զեկույցը հիմնազուրկ է համարել£ Փաստաթղթի հեղինակները բրիտանական հակահետախուզության աշխատակիցներն են£ Ի դեպ, այդ փաստաթուղթը հանելուկային խողովակներով հայտնվել է Sunday Times թերթի էջերում£ Զեկույցում ասվում է, որ չինական հետախուզության լրտեսները էլեկտրոնային լսող սարքեր են տեղադրել, ինչպես նաև գիշերները թափանցել են բրիտանական ընկերութ յունների տնօրենների գրասենյակներ` նրանց առևտրային գաղտնիքները ձեռք գցելու համար£ Այդ նպատակի համար տարածված մեկ այլ եղանակ է և «մեղրաթակարդը»` երբ համակրելի ինչ¬որ տիկին գայթակղում է գործարարին, ապա նրանից ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության կամ ռազմական հետախուզության համար անհրաժեշտ տեղեկություններ «դուրս քաշում»£ Իսկ ինչո՞ւ են չինական հատուկ ծառայություններն այդքան հետաքրքրված առևտրային գաղտնիքներով£ Անգլիայի աուդիտորական ֆիրմայի գլխավոր խորհրդական Մարտին Ջորդանը դա բացատրում է այսպես. - Եթե բրիտանական ֆիրման փորձում է ընկերություն կամ այլ կազմակերպություն գնել, դիցուք` հողեր Չինաստանում, ապա չինացիները գործադրում են հնարավոր բոլոր միջոցները` գործարքի մանրամասներն իմանալու և պարզելու, թե բրիտանական ընկերությունը հատկապես որքան գումար է պատրաստ վճարել դրա համար£ Ամենատես Պեկինի տեսադաշտից չեն վրիպում անգամ իրավաբանական և այլ կազմակերպություններ, որոնք նույնիսկ չնչին հետաքրքրություններ ունեն Չինաստանում£ Բրիտանական գաղտնի ծառայության զեկույցին արձագանքել է Չինաստանում հրատարակվող Global Times թերթը£ Այնտեղ տպագրված հարցազրույցում զինվորական ռազմավարության մասնագետ Դայ Սյույն ասել է, որ դա հորինվածք է. ոչ ճիշտ տեղեկատվությունն արևմտյան տերությունների կողմից օգտագործվում է` Չինաստանը վարկաբեկելու նպատակով£ Իրականում Չինաստանն է լրտեսության զոհ, և Արևմուտքն է նրանից գաղտնիքներ կորզում` խիստ զարգացած տեխնոլոգիաների օգնությամբ£