ԻՐԱՐ «ՄԻՍ» ԵՆ ՈՒՏՈՒՄ


 

Հայաստանում որոշ իրավապաշտպան կոչեցյալներ, ովքեր դրամաշնորհներով երբեմն-երբեմն անկապ հայտարարություններ են տարածում, հիմա էլ սկսել են իրար միս ուտել: Մասնավորաբար, իրար դեմ են ելել Արթուր Սաքունցն ու Միքայել Դանիելյանը: Երկրորդը, իր անգործությունը թաքցնելու համար, սկսել է մեղադրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, իսկ Արթուր Սաքունցն էլ պահանջում է Միքայել Դանիելյանից` ներողություն խնդրել ստահոդ լուրեր տարածելու համար:

Այստեղ ամենազավեշտալին այն է, որ գրանտակերները սկսել են իրար կոկորդ կրծել` հավանաբար գալով այն ինքնագիտակցության, որ հասարակության համար իրենց գոյությունը գրեթե գրոշի արժեք չունի: Ուրեմն, մեկը զեկուցագրեր է գրում, իսկ մյուսն էլ հայտարարում է, թե իրենից գողացել են:

Մնում է սպասել, որ մի նոր դրամաշնորհ էլ կմոգոնվի` նրանց ճիշտն ու սխալը ջոկելու համար: Կամ` վերջապես դոնոր կազմակերպությունները կհասկանան, որ ափսոս են իրենց տրամադրած փողերը, որոնք օգտագործվում են որպես բիզնես միջոցներ…