ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ


 

Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի կարգադրությամբ դեկաններն ու դասախոսները բացատրական աշխատանքներ են տանում բուհի ուսանողության հետ` բարձրաձայն չարտահայտել իրենց կարծիքը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, չմասնակցել ակցիաներին: Իսկ մասնակիցներին սպառնում են հեռացնել բուհից: Ավելին, ռեկտորը նաև հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար ասվում է.

«Ո´չ համալսարանը, ոչ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները»: Ուշագրավն այն է, որ այս հայտարարությունը տարածվեց այն բանից հետո, երբ քաղաքապետի որոշմամբ այգում դադարեցվեցին շինարարական աշխատանքները: Ուրեմն, կարելի է հետին թվով «հերոսանալ» և իշխանություններին ցույց տալ, թե ինչքան լոյալ է համալսարանի ռեկտորը…