ՓՈՂ Է ՊԵՏՔ


 

Մայրաքաղաքի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը կտրուկ բարձրացրել է իրեն պատկանող ավտոգազալցակայանում վաճառվող գազի գինը: Համայնքի վարչական շրջանի շենքի հարևանությամբ գտնվող լցակայանում տարակուսած և Մհերի լիցքավորած գազից հրաժարվել պատրաստվող վարորդներին բացատրում են, թե թանկացումը կարճ է տևելու, և որոշ ժամանակ հետո իրենք նախկին պայմաններով են շարունակելու աշխատել:

Էրեբունու թաղապետը, ինչպես հայտնի է, ԱԺ առաջիկա ընտրություններում իր անելիքը դեռևս չի հստակեցրել, բայց կասկածից վեր է, որ Մ. Սեդրակյանը նույնպես ակտիվ մասնակցություն է ունենալու նախընտրական մրցապայքարին: Վերջինիս համար առայժմ հավանաբար պարզ է միայն, որ քարոզարշավի ընթացքում իրեն սովորականից ավելի շատ է փող պետք գալու, ու նա ամեն ինչ սկսել է ամենակարևորից` գումար կուտակելուց: