Հրապարակվել է Բրեյվիկի «սև ցուցակը»


 

Նորվեգացի «հրաձիգն» ամենայն հետևողականությամբ և հոգատարությամբ է կազմել իր զոհերի ցուցակը` նրանց ընտրությանը տրամադրելով ավելի երկար ժամանակ ու ջանքեր, քան բուն հանցագործության նախապատրաստմանը: Նա ծրագրել էր խոցել շուրջ 30 նպատակակետ, այդ թվում` թագավորական պալատը, խոշոր միջազգային իրավապաշտ պան կազմակերպությունների ներկայացուցչություններ Նորվեգիայում, անգամ միջուկային ռեակտորներ: Բրեյվիկը «հայրենիքի դավաճան» իր զոհերին դասդասել է ըստ «տեսակների»: Առաջին խմբում ընդգրկել է «ամենասարսափելիներին», երկրորդ և երրորդ խմբերում` բոլոր այն մարդկանց, ում հետ պատրաստվում էր զրուցել սպանությունից առաջ և ջանալ գրավել իր կողմը: Զոհերի ցուցակում առաջին պատվավոր տեղն զբաղեցնում էր Նորվեգիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Գրու Հարլեմը, ապա երկրի արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Ստերեն, մշակույթի նախարար Անիկեն Ռիտֆելդը և առևտրի նախարար Թրոնդ Հիսկը: Տարբեր հորիզոնականներ են կիսում AΗnesty internΖtionΖl միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Լեյբորիստական կուսակցության գրասենյակները, NRK հեռուստաընկերությունը և ևս 15 կազմակերպությունների գրասենյակներ, որոնք այս կամ այն եղանակով աջակցել են փախստականներին: Ահաբեկիչը համոզված է, որ նրանց պատճառով մոտ ապագայում Նորվեգիան, ապա և ողջ Սկանդինավյան թերակղզին կվերածվեն «մուսուլմանական գաղութի»: