Ձայնային ակնոց


 

Հրեա գիտնականներն են հետաքրքիր այս նախաձեռնության հեղինակը: Ստեղծվել է այսպես կոչված ձայնային ակնոց, որը հնարավորություն է տալիս կույրերին «տեսնել» շրջապատող աշխարհը: SSD ակնոցի կառուցվածքի հիմքում փոքր չափերի տեսախցիկն է, որը միացված է համակարգչին: Բժիշկ Ամեդի ղեկավարած խմբի այս ծրագրով փաստորեն տեսողական տեղեկատվությունը ստեղծվում է ձայնային ազդանշաններով: Ամեն ինչ շատ պարզ է: Ցայտերանգային գիծը տարածվելով ձախից աջ, ապա վերև, արտացոլվում է ձայնային ազդանշանով, իսկ դեպի ներքև տարածվողը` աստիճանաբար ցածրացող ձայնային հաճախականությամբ:

Գիտնականները վստահեցրել են, որ ոչ երկարատև պարապմունքների ընթացքում հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է հաղորդում ակնոցը: Փորձը ցույց է տվել, որ կույրերը կարող են «տեսնել» զանազան կենցաղային առարկաներ, տարբերել համակարգչային պարզ ծրագրեր, անգամ «կարդալ» տառեր ու նույնիսկ բառեր: Ակնոցը, փաստորեն, պատրանք է ստեղծում` օգնելով «նկարել» աշխարհը` ձայներանգներով: