Տարեմուտի հյուրասրահ «Հավատում եմ ու վստահում եմ»


Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ - Եթե փորձենք ամփոփել, ինչպիսին էր անցնող տարին` կուսակցության համար£ - 2008¬ը նախ և առաջ ընտրական բուռն գործընթացների տարի էր£ Հատկապես ՀՀ նախագահի ընտրություններին կուսակցությունը պատրաստվում էր ավելի վաղուց և հաջողությամբ հանձնեց նաև իր այդ «քննությունը»£ Բացի ընտրություններից, կուսակցական շինարարությանն առնչվող բազում օպերատիվ այլ խնդիրներ ենք լուծում, որոնք, իհարկե, ընթացիկ աշխատանքներ են մեզ համար£ Կուսակցության ձեռքբերումներն ակնառու են, սակայն ժամանակը միշտ նոր խնդիրներ է առաջադրում£ ՏԻՄ ընտրություն ներում նույնպես ՀՀԿ¬ն ունեցավ բավական լավ արդյունքներ և° մարզերում, և° Երևան քաղաքում£ Իհարկե, ընտրություններում ձեռք բերված արդյունքներն ավելի շատ պարտավորեցնող են, որովհետև դրանք ոչ միայն լիազորություններ են տալիս, այլ ամենից առաջ պարտականություններ են, որոնք, կարելի է ասել` մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից են£ ՀՀԿ ստանձնած համընդհանուր պատասխանատվության մյուս բաղադրիչը ՏԻՄ ընտրություններում մեր կուսակցության աջակցությունը վայելող և անկուսակցական համայնքապետերի նախընտրական խոստումներն են, որոնց իրագործումը նույնպես մեր առաջնահերթություններից է£ Եվ առաջիկա տարիներին մենք պարտավոր ենք կուսակցության գործունեության շրջանակներում միասնաբար կյանքի կոչել այդ ծրագրերը ևս£ Երկրի Նախագահի, Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններում արձանագրված անվիճարկելի հաղթանակները մենք համարում ենք ժողովրդի գնահատականը£ Իսկ մարդկանց վստահության հետ հաշվի չնստել չի կարելի. հենց այս տրամաբանությամբ կազմակերպում ենք մեր ընթացիկ աշխատանքները` չշրջանցելով մանրուք թվացող որևէ մանրամասն£ Մի խոսքով, 2007-2008¬ը դրական փոփոխություններով հագեցած տարիներ էին, և փառք ու պատիվ մեր կուսակցության կառույցներին ու անդամներին, ընկերներին, մեր համակիրներին ու համախոհներին, բնակչությանը, ովքեր աջակից են եղել մեզ իրենց քվեներով, խորհուրդներով£ Դրանք քաղաքական կուսակցությունների կայացման համար շատ կարևոր քաղաքական գործընթացներ են, որտեղ Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը կարողացավ հաղթահարել և լուծել իր առջև դրված խնդիրները, ստանձնեց ամենակարևորը` պատասխանատվության բեռը` մտահոգված պետության կայացմամբ, ազգի ճակատագրով, տնտեսության զարգացմամբ և ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմամբ: Եվ արդեն իսկ առկա են մեր հետագա առաջընթացի նախանշանները, ու գրեթե հստակեցված է, թե ինչ ենք ուզում և ուր ենք գնում£ Այս մտահոգությամբ, կուսակցությունն իրեն առաջադրված նվազագույն խնդիրները կարողացավ կատարել£ Դեռ ճանապարհ ունենք անցնելու, խնդիրներ ունենք լուծելու … Ամեն ինչ չէ, որ հեշտ է ստացվում ու միանգամից£ Արդյունքի համար հարկավոր է պայքարել£ - Վերջին շրջանում, իսկապես, մտահոգիչ խնդիրներից է մեր պատմամշակութային արժեքների հանդեպ կատարվող ոտնձգությունները. կա՞ն ձեռնարկումներ, ծրագրեր` դրանք կանխելու ուղղությամբ£ - Կուսակցությունը դատապարտում է նման արարքները, մտահոգված է արտերկրում և մեր պատմական հայրենիքում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման դեպքերի առնչությամբ£ Նկատի ունեմ և° Ջուղայի խաչքարերի հետ կապված վերջին իրադարձությունները, և° Արևմտյան Հայաստանում եկեղեցիների, վանքերի, մատուռների և ընդհանրապես հուշարձանների նկատմամբ կատարվող վայրագությունները. այդ թվում և Վրաստանում մեր եկեղեցիների հանդեպ թույլ տրվող կամայականությունները£ Կարծում եմ` արդեն պետական մակարդակով` հանրության ընդվզումը և քաղաքակիրթ եղանակներով բողոքի ակցիաները կսթափեցնեն այդ երկրների պատասխանատուներին, որպեսզի զերծ մնան որևէ ազգի ու պետության պատիվ չբերող նմանատիպ մոտեցումներից£ Մենք դատապարտում ենք և ամեն ինչ կանենք` մեր օրինական պահանջը լսելի դարձնելու, մեր արժեքները փրկելու համար£ Կան կոնկրետ ծրագրեր և այդ ծրագրերը նաև մեր տարածքային կազմակերպություններն են տեղում իրագործում£ Փորձում ենք տարբեր տեղերում նաև հուշարձանների պահպանման խնդիրները լուծել£ Բարեկարգման բազում ծրագրեր ունենք£ Ի դեպ, բարեկարգելով ու նորոգելով սահմանափակվել չենք կարող. մենք շատ կարևորում ենք մեկ այլ խնդիր ևս. երիտասարդությունը պետք է ճանաչի այդ հուշարձանների պատմությունը, գիտակցի դրանց արժեքը և այդ կերպ էլ սերտի պատմության դասերը£ Հենց այդ նպատակով էլ հաճախ այցելում ենք մեր պատմամշակութային հուշարձաններ (և հիմնականում` երիտասարդների հետ), կազմակերպում ենք լսումներ, սեմինարներ` այդ թեմաներով£ - Որպես իշխող կուսակցություն, ո՞րն եք համարում Հանրապետականի համար թիվ մեկ հիմնախնդիրը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը£ - Քաղաքական դաշտում այս պահին առաջնայինը, թերևս, Արցախի հիմնախնդիրն է, որի առնչությամբ ունենք հստակ դիրքորոշում և Նախագահի գլխավորությամբ փորձում ենք կյանքի կոչել մեր որդեգրած սկզբունքները£ Բնականաբար, դժվարին գործընթաց է, բայց ակնկալում ենք դրական արդյունքներ£ Տնտեսական դաշտում, նորից պայմանավորված ժողովրդին տված մեր խոստումներով (նկատի ունեմ ԱԺ, Նախագահ, ՏԻՄ ընտրությունները), կուզենայինք հնարավորինս արագ լուծել ժողովրդին հուզող սոցիալ տնտեսական և այլ շատ հարցերը£ Այս պահին մեր առաջնահերթ մտահոգություններից է համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքները հնարավորինս մեղմացնելը. քննարկումներ են եղել և° ՀՀԿ գործադիր մարմնում, և° ՀՀԿ կառույցներում, և° ԱԺ ՀՀԿ խմբակցությունում£ Փորձում ենք նպաստել, որպեսզի հեշտ լուծվեն առաջացած խնդիրները£ Տնտեսական ճգնաժամի հետ կապված` կուսակցությունն ունի հստակ ծրագրեր, կատարվում են վերլուծություններ£ Ռիսկերը մեծ են, իհարկե, վտանգները բացառել չի կարելի, ու նաև հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք` դիմակայելու£ Պետք չէ խուճապահար լինել և ավելի վատթարացնել վիճակը£ Ճիշտ կլինի` բոլոր օղակների համապատասխան պատասխանատուները հանրությանը ժամանակին և ճիշտ բացատրեն ու ներկայացնեն իրավիճակը. այդ պարագայում, կարծում եմ` հանրությունը ավելի պատրաստ կլինի և ըմբռնումով կվերաբերվի դժվարություններին£ Մտահոգվել պետք է, իհարկե, անհրաժեշտ է վստահել և հավատալ պետությանը, քանի որ բոլոր պատկան մարմինները լրջորեն զբաղվում են այդ խնդիրներով: - Ձեր ամանորյա բարեմաղթանքը` «Ավանգարդի» ընթերցողներին£ - Ուզում եմ, որ հայ ժողովուրդը Ամանորը դիմավորի հույսով լեցուն, ապագայի նկատմամբ հավատով տոգորված£ Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում լինի լիություն, առատություն, ուրախություն£ Նոր տարվա բերած և այդ առիթով հնչեցված ցանկությունների մեծ մասը կուզենայի կատարված տեսնեին£ Ցանկությունս է, որ միասնական լինենք, համատեղ լուծենք մեր ներքաղաքական խնդիրները և սիրենք մեր պետությունը£ Բոլորին մաղթում եմ երջանկություն, ուրախ Ամանոր£ Եվ ամենակարևորը` որպեսզի 2009¬ը թվականը խաղաղ տարի լինի: Իսկ տնտեսական տարբեր հարցերը, հավատում եմ ու վստահ եմ` կհաղթահարենք£

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ