Քաղաքական տարեմուտ


Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Ինձ և իմ բոլոր գործընկերներին, այն քաղաքական գործիչներին, ովքեր ձևավորում են հայաստանյան քաղաքական դաշտը, մաղթում եմ համառ և հետևողական լինել` քաղաքական մշակույթը ներկայացնելիս, չկորցնել հասարակության հետ կապը` երկրի ու ժողովրդի շահերը վեր դասելով նեղ անձնականից: Ես մաղթում եմ, որ գալիք տարի նույնպես ունենալով հասարակության աջակցությունը, իրականացնենք այն բոլոր բարեփոխումները, որոնք ուրվագծված են Նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության ծրագրում: «Ավանգարդ»-ի ընթերցողներին մաղթում եմ անձնական երջանկություն, առողջություն, ամուր և բարգավաճող ընտանիքներ: Մաղթում եմ, որ 2009 թվականին բոլոր սպասվելիք և նախատեսված ճգնաժամերը շրջանցեն յուրաքանչյուրիս ընտանիքը, և մեր ընտանեկան անդորրը պահպանվի ջերմությամբ ու խաղաղությամբ: Դա է երկիրն ու պետությունը ցնցումներից զերծ պահելու գրավականը: Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. ՕԵԿ խմբակցության ղեկավար - Շնորհավորում եմ մեր ժողովրդին Տարեմուտի առիթով: Մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն: Թող որ բոլոր դժվարությունները հեռանան անցնող տարվա հետ: Ցանկանում եմ, որ 2009-ը թվականին մեր քաղաքական գործիչներն ավելի մտահոգված լինեն ժողովրդի խնդիրներով, ավելի ուշադիր և հետևողական լինեն իրենց գործունեության մեջ: Եվ փորձեն իրենց բեղմնավոր աշխատանքը նպատակաուղղել ի շահ ժողովրդի բարօրության և պետության բարգավաճման: Արամ ՍԱՖԱՐՅԱՆ. ԲՀԿ խմբակցության քարտուղար - Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր քաղաքական գործիչներին մաղթում եմ առողջություն, ստեղծագործական, արգասաբեր քաղաքական հաջող գործունեություն և ցանկանում եմ, որ քաղաքական նկրտումներն ու խժդժությունները մեծ աղետների պատճառ չդառնան£ Մաղթում եմ քաղաքական գործիչներին` որոշումներ, նպատակներ և ձգտումներ առաջ մղելու ճանապարհին մշտապես հիշեն, որ Հայաստանում կայունությունն ամրապնդել է պետք, երկրի զորացմանը նպաստել է պետք£ Մեր ժողովրդին այլևս երբեք չեմ ցանկանա մարտի 1¬ի դեպքերի կրկնություն, և կարծում եմ, որ 2009 թվականի քաղաքական պայքարի կարևոր տարրերից մեկն էլ պետք է լինի այնպիսի փոխադարձ ըմբռնման մթնոլորտը, որը կբացառի մարտի 1¬ի կրկնությունը£ Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. «Ժառանգություն» խմբակցության քարտուղար - Բոլոր քաղաքական գործիչներին մաղթում եմ սթափ լինելու վճռականություն և համարձակ, ճիշտ, ժողովրդանպաստ որոշումներ կայացնելու արիություն£ Մաղթում եմ նաև մի փոքր խոհեմություն, որպեսզի երկիրը չկանգնեցնեն այնպիսի աննախադեպ իրավիճակի առջև, ինչպես` 2008 թվականին£ Կցանկանայի, որ 2009 թվականին քաղաքական գործիչները ցույց տային իրենց իրական դեմքը£ Կցանկանայի, որ 2008¬ին գործած սխալները ուղղվեին հենց 2008¬ի ավարտին, և 2009¬ը դիմավորեինք առանց այդ բեռի, առանց քաղբանտարկյալների, առանց քաղաքական հետապնդումների, և առանց ֆարս-դատավարությունների£ Յուրաքանչյուրը հանգիստ` իր խղճի հետ£ «Ավանգարդին» մաղթում եմ բոլոր¬բոլոր սերունդների լսարան, մաղթում եմ, որ այդ լսարանը լինի թերթի անվանը համահունչ£ Ես նրանց մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություններ և ամեն օր «Ավանգարդ»¬ին սպասելու բարի ցանկություն£ Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ՀՅԴ խմբակցության անդամ - Քաղաքական գործիչներին մաղթում եմ ավելի նպատակային և քաղաքակիրթ գործունեություն£ Մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր նպատակներում և գործողություններում խորապես ազնիվ լինել£ Լինել արդար միջոցների կրող ու կողմնակից` ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության£ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական կառույցում ներկայացվածները մտածեն իրենց լիազորությունները պատշաճ կատարելու մասին£ Բոլոր ընտանիքներին մաղթում եմ անձնական և ընտանեկան երջանկություն£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ