Հայրենանվեր ու ազգաշահ


ՀՕՄ¬ի Դավթաշենի մասնաճյուղը 2002 թվից ղեկավարում է «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Գնել Հակոբյանի կինը` Սուսաննա Թովմասյանը£ Մասնաճյուղը կրում է զոհված ազատամարտիկ Էդիկ Մելքումյանի անունը: Սուսաննա Թովմասյանը` իբրև ազատամարտի նվիրյալ, ՀՕՄ¬ի ծրագրերում առանձնահատուկ տեղ է հատկացնում ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական և բարոյական պաշտպանվածության խնդիրներին, ինչպես նաև երիտասարդ սերնդի ռազմա¬հայրենասիրական դաստիարակությանը, զբաղվում է որբախնամ գործունեությամբ£ ՀՕՄ¬ի Դավթաշենի մասնաճյուղի ատենապետուհին մեծ եռանդով ու հայրենասիրությամբ կազմակերպում է զանազան միջոցառումներ, մեծարման երեկոներ, հանդիսություններ, փաստագեղարվեստական ցերեկույթներ, հուշ¬երեկոներ, որոնք բոլորն էլ նվիրված են Արցախյան պատերազմի հաղթանակին ու հող ազատագրած քաջորդիներին, Սուսաննա Թովմասյանը և իր ղեկավարած կառույցի անդամները մշտապես ազատամարտիկների ու նրանց ընտանիքների կողքին են, զոհվածների կանայք ու մայրերը ծաղկեփնջեր են ստանում կանանց տոնի առթիվ, պարբերական են այցելությունները Եռաբլուր, ինչպես նաև ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը յուրաքանչյուր ազատամարտիկի հանդեպ£ «Հող ազատագրած քաջերի ու նրանց ընտանիքների հանդեպ վերաբերմունքը հասարակության բարոյական նկարագրի արտացոլանքն է,¬ ասում է Սուսաննա Թովմասյանը,¬ հերոսներին մեծարելը առաջին հերթին ապրողներիս է պետք, որ ապագայում ևս ունենանք հանուն հայրենիքի մարտչնելու պատրաստ քաջեր£ Սուսաննա Թովմասյանի աշխատանքը բազմիցս արժանացել է խրախուսանքի, շնորհակալագրերի ու գովասանագրերի£