ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մեդեղին դյութել էր անմեկին հմայքով ու ծովացել ունկնդիրների հոգում£ Երաժշտությունը հույզեր էր փոխանցում£ Հույզերը մի պարմանուհու, ով առաջին անգամ էր հանրությանը ներկայանում մենահամերգով£ Ինքնահաստատման ճանապարհի սկիզբն էր խորհրդանշում երիտասարդ դաշնակահարուհու անդրանիկ բեմելը£ Այցեքարտ` ԱՇԽԵՆ ՀԱՅԿՈՒՆԻ. 2001¬ին ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը և ուսումը հաջողությամբ շարունակել Կոմիտասի անվան Կոնսերվատո րիայում£ Հիմա արդեն սովորում է ասպիրանտուրայում` պրոֆեսոր Սվետլանա Դադյանի խմբում£ Աշխենը ջերմորեն ու գնահատանքով է խոսում սիրելի ուսուցչի մասին, ով իր գործի նվիրյալն է և մասնագիտական հմտություններին զուգակցել է մարդկային բարձր արժանիքները£ Ծայրահեղ խնամքով էր ընտրված համերգացանկը, և դասական երաժշտության հանճարներ` Բախի, Բեթհովենի, Չայկովսկու, Պլետնևի, Սատիի ստեղծագործությունները վերստին դյութում էին ներկաներին` Աշխեն Հայկունու վարպետ կատարմամբ£ Ինչպես ինքն է խոստովանում` Էրիկ Սատիի «Gnossiennes» ստեղծագործությունը ընտրել է` հմայվելով դրա ներքո Ուլյանա Լապադկինայի պարով£ Շնորհավորելով Աշխենին առաջին մենահամերգի առթիվ, մաղթում ենք ստեղծագործական մեծ հաջողություններ` արվեստի անդաստանում£ Թող տարեմուտին նրան հասցեագրված ծափողջույնները բյուրապատկեն արվեստաշխարհի ճանապարհի դժվարությունները հաղթահարելու կամքն ու վճռականությունը£ Արվեստն, իսկապես, պատահական փորձարարություն չի հանդուրժում. օժտվածությամբ միայն հնարավոր է ուղի հարթել, այն էլ` մեծագույն ջանքեր չխնայելու պայմանով£ Աշխեն Հայկունու պարագայում օժտվածության ու աշխատասիրության լավագույն ուղեկիցն է նաև անանց սերը` երաժշտարվեստի հանդեպ£