Ազատ մտածողություն, երևակայության թռիչք
Վերջին տարիներին մեր կրթական արժեհամակարգը շատ կորուստներ կրեց£ Այդուհանդերձ, եղան կրթօջախներ, որոնք կարողացան պահպանել ավանդույթներն ու դիմագիծը£ Երևանի թեթև արդյունաբերության քոլեջը դրանցից մեկն էր£ Գալիք տարի քոլեջը տոնում է իր 80-ամյա հոբելյանը£ Այդ շրջանակներում արդեն մեկնարկել են տոնական միջոցառումները£ Այդօր Նարեկացու արվեստի միությունում կազմակերպված ցուցադրություն-ցուցահանդեսն ինքնատիպությամբ հիացրեց ներկաներին£ Քոլեջի տնօրեն Սերգեյ ՔՈՉԱՐՅԱՆԻ հավաստմամբ` նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու£ - Մեր ուսանողները մշտապես առանձնանում են աշխատասիրությամբ ու բնատուր շնորհքով£ Նրանց աշխատանքները ծրագրային նյութերի մոտիվներով են, որոնք էլ հարմարեցված են ժամանակակից նորաձևությանը£ Միջոցառման կազմակերպիչ, գեղանկարչուհի Դոնարա Մխիկյանը նշում է, որ քոլեջի ուսանողադասախոսական կազմի համատեղ ջանքերի շնորհիվ է ծնվել այս գեղեցիկ միջոցառումը£ Ուշարժան է, որ ուսանողներն իրենց աշխատանքները կատարել են աբստրակտ ոճով£ Իսկ ԿԳ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի հավաստմամբ` թեթև արդյունաբերության քոլեջը մեկ անգամ չէ, որ ներկայանում է այսպիսի գեղեցիկ ցուցադրումներով£ ¬ Այս քոլեջը թեթև արդյունաբերության ոլորտում ընդգրկված մասնագիտությունների հիմնական կրողն է£ Այս ներկայացումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ԿԳ նախարարությունն ընդունում է բարեփոխումների ճանապարհով` հաշվի առնելով թե° գործատուի պահանջը, թե° աշխատաշուկայի խնդիրները£ Բոլորս համոզվեցինք, որ ուսանողները շատ հետաքրքիր ու բովանդակալից նյութեր էին նախապատրաստել, իհարկե` դասախոսների օժանդակությամբ£ Մենք տեսանք, որ քոլեջի սաների երևակայության թռիչքը սահմաններ չունի` սկսած շախմատի թեմայից մինչև ՎիվաՍելի լիցքավորման քարտերով զգեստների ձևավորում£