Տարեմուտի ղողանջներ


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական և ՌԴ վաստակավոր արտիստ - Հոբելյանական խանդավառությամբ ու ստեղծագործական նվաճումներով լի էր անցնող տարին ստանիսլավցիներիս համար£ Փոքր և մեծ բեմերում խաղացվող ներկայացումների նկատմամբ հանդիսատեսային հետաքրքրության նկատելի աճով, ինչը վկայում է այն մասին, որ թատերական հերթափոխի դժվարին խնդիրը բարեհաջող հունով է առաջ շարժվում£ Օրավուր ավելանում է թե° մանուկների, թե° մեծահասակների համար մտահղացված բեմադրությունների ներկայացումների գրավչությունն ու հանրային պահանջարկը£ Ձեռքբերումներն ամրապնդելուն զուգահեռ եռանդուն որոնում ենք նոր թատերգություններ, որոնց թատերայնացմամբ կարտահայտենք մեզանում խմորվող ասելիքի կուտակումները XXI դարասկզբի մշակութային չափանիշներին համահունչ բարձր արվեստով£ Հիմա հստակեցնում ենք «Մորգանի խնամու» մեր երաժշտականացված մեկնաբանության մանրամասները և, հուսով ենք, շուտով հանձնել հանդիսատեսի դատին£ 2008¬ի կարևորագույն հաղթանակն ինձ համար, նաև` ողջ թատերախմբի, մեզանում թերագնահատված չեխովյան «Երեք քույր»-ի շռնդալից հաջողությունն էր Սանկտ Պետերբուրգի միջազգային թատերական փառատոնում, ԱՊՀ 16 բարձրակարգ թատրոնների մրցակցությամբ£ Խանդավառությունը, որով մեր մշտական տեղացի հանդիսատեսը ընդունում է յուրաքանչյուր նոր աշխատանքի առաջնախաղը, նոր թատերասխրանքների է մղում£ Բացառություն չէր տարեվերջյան պրեմիերան` Օստրովսկու հանիրավի անտեսված «Ուրիշի խնջույքում` խումհար» ներկայացումը, որում թափանցիկ երևակված է մեր վերաբերմունքը նորահարուստների նկատմամբ£ Ստեղծագործական ծրագրեր շատ ունենք 2009¬ում իրականցվելիք և լի ենք վճռականությամբ ու ռոմանտիկ ներշնչանքով դրանք կյանքի կոչելու համար£ Սրտանց ցանկանում եմ, որ տարին նոր վերելքներ պարգևի Հայաստանում գործող բոլոր թատրոններին£ Լիահույս, որ թատրոնի մասին խելամիտ օրենքի ընդունմամբ ոչ միայն ավելի բարենպաստ կդառնա ու պաշտպանված թատերարարման ողջ ընթացքը, այլև կկասեցվեն Մայր թատրոնի գլխատման անկանխատեսելի վտանգավոր, կործանարար հետևանքները£ Ամանորյա ջերմ բարեմաղթանքներս հղելով ողջ հայ ժողովրդին, կամենում եմ հատուկ երախտագիտությունս հայտնել «Ավանգարդ» շաբաթաթերթին, որի էջերում ներկա մշակութային կյանքը առավել ամբողջական ու խորքային անդրադարձ է մշտապես գտնում£ Եվ ցանկանում եմ, որ պահպանվի ուրույն դիմագիծը` հավատարիմ որդեգրած աշխատաոճին ու կրած անվանը, այսինքն մնա միշտ ավանգարդում` առաջամարտիկ, ով ճշմարիտ ճանապարհ է լուսավորում մնացած բոլոր ԶԼՄ¬ների, իր ընթերցողների համար£ Ամենայն բարիք, խաղաղ ու ապահով կեցություն ողջ հայ ժողովրդին, որի հուսալի ապագան ազգային համախմբման մեջ եմ տեսնում միայն£ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ - Բեղուն էր մեր եզակի մշակութային օջախի աշխատանքային առօրյան ողջ տարվա ընթացքում£ Գիտահետազոտական ուսումնասիրություններն իրեղեն արտահայտութ յամբ ամփոփվեցին հրատարակված տասնյակ գրքերում, որոնցից ամենանշանակալիցն, անշուշտ, քառամյա նախապատրաստական աշխատանքով ավարտին հասցված Ալբոմն էր` մեր օջախի ներսում խնամքով փայփայվող արժեքների համակարգված յուրատիպ այցեքարտը£ 59.960 այցելուներ հնարավորություն ունեցան սեփական գեղագիտական ընկալումը հարստացնել ու թարմացնել ընթացիկ և հոբելյանական ցուցահանդեսներում հանրությանը ներկայացված տարաբնույթ աշխատանքներով£ Ջուլիան Հովսեփյանի նվիրատվությամբ նկատելիորեն ավելացավ մեր մշակութային գանձարանի պարունակությունը, Թանգարանային ամենամյա գիշերվա հմայքը առավել կախարդական գույներով ներկայացավ ՀԹԳՄ համագործակցությամբ£ Որմնանկարների սրահը կրկին կենդանացավ դասական երաժշտության ելևէջներով` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի անցկացմամբ£ Ճապոնական Ուտագավա դպրոցի Ուկիյո¬Է փորագրարվեստի ցուցանմուշների մատուցումը աշխույժ հանդիսության նշանակություն ստացավ£ Ավաղ, սպասվածից քիչ հրապարակային ուշադրության արժանացավ տարվա վերջին ցուցահանդեսը` կազմակերպված սերունդներ կրթած մեր մեծանուն արվեստագետ Հակոբ Կոջոյանի ծննդյան 125¬ամյակին£ Այդուհանդերձ, լավատես ենք մնում, քանզի վերականգնվել է հասարակության հետաքրքրությունը գեղարվեստի նկատմամբ£ Եվ էլ ավելի կսրվի, որովհետև հատկապես «Ավանգարդ»¬ի էջերում պարբերաբար պատշաճ լուսաբանվում է պատկերասրահի յուրաքանչյուր միջոցառում` խթանելով համընդհանուր մշակութային զարգացման առաջխաղացմանը£ Հուսով եմ, մեր համագործակցությունն ի նպաստ հոգևոր-մշակութային համազգային զարթոնքի անխախտ կմնա£ Եվ մաղթում եմ արվեստասեր հանրությանը, ողջ հայ ժողովրդին 2009¬ին հասնել մեծ նվաճումների արժանապատիվ ապագայի ճանապարհին, ունենալ խաղաղ, առողջ ու բարեկեցիկ արարչագործության առավել հզոր լծակներ£ ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար -Հաղթանակների տարի եղավ 2008¬ը Պետրոսյաններիս և հայ կրկեսային արվեստի համար£ Տարեսկզբին Գիննեսի ռեկորդակիրներ դարձան տղաս և հարսս` Սոսը և Վիկտորիան, «Զգեստակերպարանափոխություն» ժանրում£ Թոռնիկս` Սոս III¬ը, Գերմանիայի բացարձակ չեմպիոն ճանաչվեց որպես իլյուզիոնիստ (աճպարար)£ Մի քանի օր առաջ էլ` Մոնտե¬Կարլոյում տեղի ունեցած Կրկեսային ժանրերի միջազգային մրցույթի դափնեկիրն ու եռակի մրցանակակիրը£ 60-ամյա հոբելյանս աղջիկս` Նաիրան, նշանավորեց իր «Կենդանիների աշխարհում» ատրակցիոնում բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ ներառելով£ Կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայի սաներն ու շրջանավարտ ները իրենց ձեռք բերած հմտություններով ոչ միայն ավելի զարմանահրաշ դարձրեցին մեր ներկայացումները, այլև հաջողությամբ հանդես եկան աշխարհի տարբեր կրկեսներում£ «Կրկեսը` երեխաներին» խորագրի ներքո անցկացված 106 բարեգործական ներկայացումներով զմայլվելու ու զվարթանալու հնարավորություն ունեցան 200 հազար հանդիսատեսներ` մեծեր ու մանուկներ£ Ամենաուրախալին, իհարկե, Կրկեսի բարենորոգումն է` սանհանգույցների, բեմահարթակի, ճեմասրահների… Հիմա արդեն անհամեմատ հաճելի կլինի հաղորդակցվել ջեռուցվող շենքի զվարճանքներին… «Շապիտո» շրջիկ կրկեսի ձեռքբերումը վերականգնեց կապը մարզային, Արցախի հանդիսատեսի հետ նույնպես£ Կրկեսը երջանկություն պարգևեց ինձ, ընտանիքիս անդամներին ու բազմաթիվ աշակերտներիս£ «Եվ թող կրկեսը ուրախություն պարգևի Ձեզ բոլորիդ»,¬ ինչպես կասեր մեծն Ենգիբարյանը£ Ուստի սրտանց ցանկանում եմ բոլորին կրկեսային հմտություն ու հնարամտություն, որպեսզի առողջ ու հաջողակ երկար տարիների կյանք ունենան 2009¬ից սկսած£ Եվ թող բոլորին սիրելի լինեք, առանց բացառության£ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ - Չեմ ուզում մեկնաբանություններ փնտրել Մայր թատրոնի գեղարվեստական մակարդակի բարձրացմանը միտված «բարեփոխումների» պետական ծրագրի հիմնադրույթ ների արժևորման համար£ Առայժմ որևէ կոնկրետ դրսևորմամբ չի ամրագրվել դրանց թատերանպաստ արդյունավետությունը£ Պարզապես, իմ անձի դեմ ծավալված մանրաճղճիմ պայքարը արձանագրել է իր առաջին կարկառուն հաղթանակը. ազգային ակադեմիական թատրոնը, զրկվելով գեղագիտությունն ուղղորդող գեղարվեստական ղեկավարից, վերածվել է «ազատ բեմահարթակի»£ Դրանից բխող հետևանքները, կարծում եմ, շուտով ի հայտ կգան£ Եվ թատերասեր հասարակությունը առանց հավելյալ պարզաբանումների էլ հնարավորություն կունենա համոզվելու «վերևից» թելադրված նոր մշակութային մարտավարության ողջախոհության մեջ£ Ինքս վերադարձի որևէ ձգտում չունեմ, հավատում եմ առողջ բանականության հաղթանակին և պատրաստ եմ պահպանել 12-ամյա անմնացորդ թատերապաշտությամբ վերաշինածս օջախը փլուզման վտանգից£ Եթե, իհարկե, չկապանքվեն ստեղծագործական ազատությունս և երևակայությանս ու մտքիս ներդաշնակ սլացքը£ Փառք Աստծո, սիրածս գործով զբաղվելու բազմաթիվ առաջարկներ եմ շարունակում ստանալ£ Նաև` արտերկրից£ Աբելյանցիների ստեղծագործությանը ավելի շատ ժամանակ հատկացնելով` ինձ դեռևս միանգամայն օգտակար եմ զգում ոչ միայն Վանաձորի միակ դրամատիկական թատրոնի երբեմնի բարձր համարման վերականգնման, այլև արդի հայ թատերաշինության առումով£ Ինձ համար հոգևոր նեցուկ է հասարակ հանդիսատեսի սերն ու հարգանքը, որի մասսայականության մեջ գրեթե ամեն օր համոզվելով, կարողանում եմ ապագա արարման հավատով ու կորովով պահպանել ստեղծագործական եռանդս, կամքս ու ներշնչանքս£ Գործընկերներիս ցանկանում եմ ստեղծագործական առողջ միջավայր, նոր բարձրարվեստ ներկայացումներ` գեղագիտական գյուտերով առանձնակի ուշագրավ£ Հավատում եմ, որ թատրոնի եկեղեցին կանգուն կմնա` փորձություններին դիմագրավելով իր անփոխարինելի ապրեցնող կախարդանքի նորահաստատումներով£ Թող 2009¬ը թատերական բարձրարժեք խինդով լցնի հնամենի հայ ժողովրդի բոլոր զավակների կյանքը, Գեղեցիկի ու Վեհի նորաշունչ արտահայտություն ներով, գորշ առօրյան լուսավորող յուրատիպ հմայքով£ Բարին ընդ մեզ… ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ «Հայացք» ակումբի տարեվերջյան հանդիպման հերոսները միմյանց լրացնելով էին պարզաբանում արդի երաժշտարվեստի ընդհանուր տիրույթում առկա երևույթները£ Երկար տարիներ աշխատելով Հեռուստառադիոպետկոմում, դասավանդելով ԵՊԿ¬ում` ավագ սերնդի այս նվիրյալ երաժիշտների ասելիքում պետք է, որ ընդհանրությունները գերակշռեին£ Ռուբեն Մաթևոսյանը, ով 1926¬ից գործող Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական համույթի գեղարվեստական ղեկավարն է, որպես մեներգիչ ոսկե ֆոնդում 900 երգ ունի ձայնագրած, նրբանկատորեն արտահայտում է մշակութային երբեմնի գանձերի երկարամյա անտեսման պատճառով իրենում մշտամորմոք ցավն ու տագնապը` հեղաբեկումնային հայտնի իրադարձությունների ամփոփ հենքի վրա, ճշգրիտ մեկնաբանություններ տալով ներկայիս երաժշտական ցածրաճաշակ խայտաբղետության կոնկրետ դրսևորումներին, իր իսկ սաների երգացանկի հակասական տարուբերումներին£ Ջազային-էստրադային երաժշտության մեր 70-ամյա երիտասարդ նահապետը, շարունակելով համապատկերի ամբողջացումը, հանգում է նույն եզրակացությանը` պետական լրջախոհ մարտավարությամբ պետք է վերահաստատվի զուլալ ու վճիտ երաժշտարվեստի բարձր վարկանիշը£ Վերջին տարիների դրական վհատ տեղաշարժով խանդավառված` անվանի արվեստագետները կտրուկ բարեփոխումներ են ակնկալում գալիք տարում£ Լավատեսության հիմքը ծանրակշիռ է` 2009¬ի հունվարից ՀՀ նախագահի հրամանագրով վերջապես վարձատրվելու է հայկական ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական «արտադրանքը» բարձրարժեք արվեստով հարստացնելու իրենց նախնական կոչմանը, անուղղելի լավատեսությամբ ու համառությամբ, երբեք չդավաճանած համույթների երաժիշտ կատարողների աշխատանքը£ Թող որ առայժմ նրանց դժվարին տքնանքի դիմաց սահմանված խորհրդանշական գումարով£ Կարևորը` երկար սպասված պետական կայացնող ուշադրության կոնկրետացումն է£ Այս հուսադրող փաստով ոգևորված` Ռուբեն Մաթևոսյանը և Մարտին Վարդազարյանը ամանորյա իրենց բարեմաղթանքները հանրածանոթ երգերով են իմաստավորում£ «Թող «Ձախորդ օրերն» այլևս չգան,¬ լրջորեն կատակում է առաջինը£¬ Հուսով եմ, «Պարտեզում վարդը կբացվի» և «Բարի արագիլը բարով մեզ հյուր կգա»£ Մաեստրոն պահպանում է նույն ոճը. «Սարի սիրուն յարը սարի մեխակ կբերի ու… անպայման… սիրո կրակ»£ Նրանց առաջարկած երաժշտական բանալիով, կարծում եմ, ճշմարիտ արվեստասերներից շատերի հոգին կխնդա ու սիրտն ուրախությունից կթնդա Ամանորի շեմին` օրեցօր ավելի արժանահավատ դառնալով կոնկրետ գործերով£ Մշակութային տարատեսակ միջոցառումներով հարուստ էին անցնող տարվա վերջին շաբաթները նույնպես: Ամփոփվեցին Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների I, դուդուկահարների II և մանկապատանեկան ստեղծագործությունների I հանրապետական` մրցույթները: Վերջինիս արդյունքները ամրագրվեցին նորընծա «Տարեգրքում» լավագույն աշխատանքների ամփոփ ներկայացմամբ: Առաջինները տոնական տրամադրություն հաղորդեցին տարեմուտին հաղթանակած երաժիշտ կատարողների գալա համերգնե րով: Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում հանդիսության վերածվեց երաժշտական 20 անուն գրականության շնորհանդեսը… Ավանդական դարձած ամբողջական գնահատական-վերլուծությունը, արտահայտված ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ մեր ունեցած առանձնազրույցում, թողնելով «Ավանգարդ»-ի հաջորդ տարվա առաջին համարին` 2008-ի վերջին մշակութային էջում մեր ընթերցողին ենք մատուցում մի շարք ճանաչված արվեստագետների տարեմուտի խոհերը: