Դեղին ցուլը հաջողություն կբերի Օձին ու Կապիկին


ՑՈՒԼԻ նշանի տակ ծնվածները հաջողակ կլինեն£ Ճգնաժամը չի խանգարի նրանց առաջընթացին ու նյութականի բարելավմանը£ Երկարաժամկետ ծրագրեր սկսելու պահն է, իհարկե` ուժերը ներածին չափ աշխատելու պայմանով£ Սիրո հարցում նույնպես ամեն ինչ լավ է£ Միայնակ Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ընտանիք կազմել, ամուսնացածներին` զավակ ունենալ£ ՎԱԳՐԵՐԸ գործերում ու սիրո մեջ դրական փոփոխություններ չեն կարող ակնկալել£ Հարկ է ի մի բերել բոլոր գիտելիքները և ուժ հավաքել, որոնք նրանց պետք կգան 2010¬ին` Սպիտակ Վագրի տարում£ Դեղին Ցուլը կգնահատի նրանց չեզոքությունը և հնարավորություն կընձեռի բարելավել կյանքի պայմանները£ ԿԱՏՈՒՆԵՐԸ կարող են խնդիրներ ունենալ աշխատանքում, սակայն դիմանալու շանսեր կան£ Օգնության ձեռք կմեկնեն բարեկամներն ու մտերիմները£ Բացի այդ, տարին շատ հաջող է` անձնական կյանքի համար£ ՎԻՇԱՊՆԵՐԻՆ Ցուլը ապահով կյանք է խոստանում, բայց ոչ` հանգստություն£ Հարկ կլինի առավելագույն ջանքեր ներդնել` եղածը պահպանելու համար£ Բոլոր հարցերը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, փոխհամաձայնությամբ£ Չարժե շտապել` օրինականացնել ամուսնությունը կամ ամուսնալուծությունը. 2009¬ը դրանց լավագույն ժամանակը չէ£ ՕՁԵՐԸ հնարավորություն կունենան իրագործել իրենց ծրագրերը և առաջընթացի բարձունքներ նվաճել£ Իհարկե` զսպվածությունն ու համբերությունը կարևոր են, բայց նոր տարում հարկավոր է նաև վճռական գործողությունների դիմել£ Ձեր հանդեպ բարեկամաբար տրամադրված 2009¬ի Երկնային Պաշտպանը կաջակցի ձեզ£ ՁԻ. Գործընկերներն ու տնեցիները, կարծես, ձեզանից լավ գիտեն, թե որքան անհրաժեշտ է աշխատել ու հանգստանալ£Մի° վիճեք նրանց հետ, ովքեր ձեզ բարին են կամենում£ Հանդես բերեք ձեզ ոչ բնորոշ շահախնդրություն, որպեսզի ձեռքից բաց չթողնեք շահավետ առաջարկները£ Մանավանդ` ծրագրերի իրագործման ընթացքում բախվելու եք դժվարությունների£ Փոխարենը` Ցուլը խոստանում է քնքուշ սեր և ամուր բարեկամություն£ ԱՅԾ. Ձգտեք այս տարին առանց կորուստների ապրել£ Գոհացեք եղածով և ավելի ուշադիր եղեք մտերիմների հանդեպ£ Ուշադրության կենտրոնում պահեք ձեր առողջութ յունը£ Իսկ եթե փոփոխությունների եք ձգտում, ուրեմն փոխեք ձեր արտաքինը£ ԿԱՊԻԿ. Նոր տարում առաջընթացի հեռանկարներ կբացվեն£ Եթե ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու դժվարին աշխատանքով` ուրեմն հաջողության տանող ճիշտ ճանապարհին եք£ Նյութական բարեկեցությունը կախված կլինի բյուջեի ճիշտ պլանավորումից£ ԱՔԼՈՐ. 2009¬ը ավելի հաջող է նախորդից. հիմնախնդիրների լուծման ճիշտ ճանապարհներ կգտնեք, սակայն փողերն անտեղի մի վատնեք£ Ընտանիքում ամեն ինչ կարգին է, բայց նոր սիրավեպերը ոչնչի չեն հանգեցնի£ ՇՈՒՆ. Ամեն գնով ձգտեք խուսափել աշխատանքային փոփոխությունից£ Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատներին, ընտանիքին£ Հուսալի թիկունքը կօգնի` տարին անցկացնել առանց կորուստների£ Երկնային Հովանավորը չի լքի ձեզ£ ՎԱՐԱԶ. Ձեր բարությունը կարող է վնասել ձեզ£ Ձգտեք այս տարի ավելի շատ ձեզ համար անհանգստանալ, քան ուրիշների£ Հանգստացեք, ամրապնդեք առողջությունը£ Ավելի լավ է`` անձնական կյանքում ոչինչ չփոխել և ապրել խաղաղ£ Ձեր բարությունը կգնահատվի£ ԱՌՆԵՏ. Ձեր տարին անցյալ է դառնում, բայց Դեղին Ցուլը պատրաստ է հովանավորել ձեզ, եթե, իհարկե, ձգտեք պահպանել եղածը£ Խորհուրդ չի տրվում ֆինանսական ռիսկի դիմել կամ ճամփորդել£ Հնարավոր է առաջընթաց` աշխատանքում և անշարժ գույքի գործարք£