ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ «ԶՈՐԱՎԻԳ»-Ի ՄՐՑԱՆԱԿԻՆ


«Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպությունը և «Զորավիգ» թերթը սոցիոլոգիական հետազոտության միջոցով` այս տարի ևս ներկայացրեց 10+1 անվանակարգերի մրցանակակիրներին: Եվ Հայաստանի ագրարային համալսարանի մեծ դահլիճում մրցանակները և հուշանվերները հանձնեցին հանրապետության անվանի մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կյանքում և բարոյական իրավունք ունեն մրցանակները հանձնելու: «Լավագույն պատգամավոր» մրցանակին արժանացավ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ, Լավագույն նախարար ճանաչվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, Լավագույն մարզպետ` Արմավիրի մարզպետ Աշոտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ և այլք: Լավագույն սպա անվանակարգում «Զորավիգ» մրցանակով և հուշանվերով պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, «Լավագույն թերթ» անվանակարգում «Զորավիգ» մրցանակով պարգևատրվեց «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. մրցանակը հանձնեց ճանաչված գործարար, «Մուլտի-գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Ռոզա Ծառուկյանը: «Ավերված մեկ պատուհան» մրցանակ շնորհվեց Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին: