Անեկդոտներ


d d d - Ձմեռ պապն էլ է ժամանակները խառնում,¬ ասում է նորակոչիկը£ -Ո՞նց,¬ հարցնում է ընկերը£ - Զինվորական համազգեստ նրանից խնդրել էլ 15 տարի առաջ, բայց նոր¬նոր հազիվ ստացա£ d d d - Իմ լավ բալիկներ, տեսեք ի¯նչ նվերներ եմ բերել,¬ ասում է Ձմեռ պապի քուրք հագած գործարարը£¬ Դե շո°ւտ գնեք իմ նվերները, վաղը թանկանալու են£ d d d Նոր տարվա առավոտյան հանդիպում են 2 «երկնագույն» ընկերներ£ - Լսիր, քաղցրս,¬ պատմում է մեկը,¬ չես պատկերացնի, չես պատկերացնի` ինչ հրաշք կատարվեց այս գիշեր. դուռս թակեց մի կապուտաչյա կարմրաթուշ տղամարդ` մորուքով, քուրքը հագին, ուսին էլ` լիքը պարկ£ - Փիսիկս, դա հաստատ` Ձմեռ պապն է եղել£ - Ահա թե ի¯նչ… Ես էլ մտածում եմ, թե սկզբում ինչու էր նա այդքան սառը, հետո էլ հալվեց իմ ջերմությունից£ d d d - Ձմեռ պապ, ճի՞շտ է, որ Ձյունանուշը պատրաստվում է ամուսնանալ£ - Ճիշտ չէ°£ Նրան ամուսնանալ չի կարելի£ - Ինչո՞ւ£ ¬ Շփումից կարող է հալվել£ d d d - Աղջիկներ, պարզվում է` Ձմեռ պապը ժլատ է£ - Որտեղի՞ց իմացար£ ¬ Փոխանակ իր նվերը բերի, մեր պահարանում գտել է մայրիկիս թաքցրած տիկնիկը և դրել տոնածառի տակ£ d d d Տոնածառի հանդեսից հետո մանկապարտեզում հայրն ասում է որդուն. - Տղաս, դու արդեն մեծ ես և պիտի հասկանաս, որ ոչ մի Ձմեռ պապ էլ չկա£ Ես եմ քեզ նվերներ բերում£ - Դե գիտեմ£ Ինձ բերող արագիլն էլ դու ես եղել£ d d d - Հայրիկ, կարո՞ղ ես ասել, թե ո՞ր գնացքն է ամենից շատ ուշանում£ - Ո՞րը, տղաս£ - Այն գնացքը, որը խոստացել էիր ինձ նվիրել անցած Նոր տարուն£ d d d - Ի՞նչ եք որոշել Նոր տարվա համար£ - Որոշեցինք` գալիս է` թող գա£ d d d - Չե՞ս ամաչում. ո՞նց կարող էիր Նոր տարվա գիշերը տուն չգալ£ Ամբողջ գիշեր աչք չեմ փակել£ - Քեզ թվում է` ես քնե՞լ եմ£ d d d Ծննդատանը պրոֆեսորի համայցն է£ Պարզվում է` երկու հիվանդասենյակներում բոլորը նույն օրն են ծննդաբերելու և զարմացած պրոֆեսորին բացատրում են. - Մենք մեր ընկերների հետ նույն խմբով ենք Նոր տարին դիմավորել£