Մոնրոյի` շուրջ 5 միլիոնանոց զգեստը


Մերիլիոն Մոնրոն, իհարկե, հազիվ թե այդքան վճարած լիներ կիսաթափանցիկ այս զգեստը գնելիս կամ պատվիրելիս: Բայց այդ հագուստով էր 1962 թ. կատարել «Ծնունդդ շնորհավոր» երգը` Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան տոնակատարության ժամանակ: Իսկ Մոնրոյի ու նաև Քենեդիի երկրպագու ներից որևէ մեկը, իհարկե, կվճարեր աճուրդային 4,8 միլիոն դոլարը: Սա չի նշանակում, որ նրանք ուրիշ երկրպագուներ չունեն. պարզապես աճուրդի պարագայում սերդ այլ կերպ չես արտահայտի, քան լիքը գրպան ունենալը և այն լայն բացելը:

Լոս-Անջելեսի Julien&undefined;s Auctions աճուրդի կազմակերպիչները նախապես ակնկալել են, թե առավելագույնը 2-3 միլիոնով կվաճառվի պատմական դարձած այդ զգեստը, որը, չգիտես ինչու, «փոփ մշակույթի կարևորագույն մաս է դարձել»: Գնորդն էլ արժեքավոր հավաքածուների տեր Ռոբերի Ռիռլիի «Կուզեք` հավատացեք, կուզեք` ոչ» թանգարանն է:

Ի դեպ, 2011-ին Մերիլին Մոնրոյի մեկ այլ զգեստի աճուրդում 200 հազարով ավելի քիչ էին վճարել (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):