<Ես չեմ ուզում մեռնել. ինձ սառեցրեք>


Այս պատճառաբանություն-խնդրանքով 14-ամյա բրիտանուհին դատարանում իրավունք է ստացել` իր մարմինը սառեցնելու:

Աղջիկը տառապում է քաղցկեղի անբուժելի տեսակով և գիտակցում է մոտալուտ մահը: Ու որոշել է սառեցնել մարմինը` հուսալով, որ ապագայում մի օր կարթնանա, և այն ժամանակներում ստեղծված տեխնոլոգիաների շնորհիվ կբուժվի մահացու հիվանդությունից:

Կամքի մեծ ուժ և ապրելու անհագ ծարավից բացի, նաև հասուն մտածողություն պետք է ունենա 14-ամյա աղջնակը` անզորությամբ մահվանն ընդառաջ չգնալու և թեկուզ անորոշ գալիքում ապրելու հույսը զորացնելու համար:

- Ես ընդամենը 14 տարեկան եմ և չեմ ուզում մեռնել: Չեմ ուզում, որ ինձ թաղեն,- աղջկա խոսքերը մեջբերել է The GuΖrdiΖn-ը (նրա անունը չի նշվում` էթիկայից ելնելով):- Մտածում եմ, որ սառեցված պահպանվելն ինձ հնարավորություն կտա բուժվել` թեկուզ 100 տարի անց արթնանալուց հետո:

Աղջկա որոշման հետ համամիտ է նաև նրա մայրը: Թեև հայրն ընդդիմանում էր, սակայն դատընթացի ժամանակ նա ևս հավանություն է տվել դստեր որոշմանը:

Դատարանի որոշումից հետո աղջկա մարմինը սառեցրել են Արիզոնա նահանգում. արարողությունն արժեցել է 37 հազար ֆունտ սթերլինգ (46 հազար դոլարից փոքր-ինչ ավելի:

Ապագայում բուժվելու ցանկությամբ` անցյալ տարի չինուհի մի գրող ևս դիմել էր սառեցման մեթոդին. նա էլ իր ուղեղն էր սառեցրել` հույս հայտնելով, որ կես դար հետո գիտնականները կկարողանան «հարություն» պարգևել սառեցյալներին (vesti.ru):