ԴԱՐՁՅԱԼ ԹԵՂՈՒՏՆ ԵՆ ՀԻՇԵԼ


 

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նորից է բարձրացրել Թեղուտի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Ըստ պատգամավորի, այստեղ վիճակն այնքան օրհասական է, որ հանձնաժողովի գոյությունը դառնում է հրամայական: Իսկ մենք էլ «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբից տեղեկացանք, որ կան բոլոր մասնագիտական գնահատականները և փորձագիտական եզրակացությունները, որոնք հնարավորություն են տալիս սկսելու աշխատանքները: Ընկերությունների խումբը շարունա կում է հավատարիմ մնալ իր խոստումներին և հսկայական ներդրումներ է կատարելու` անտառածածկը վերականգնելու և շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար: Դե, եթե ընկերությունն արդեն «դաբրո» ունի, եթե կան բոլոր փաստաթղթերը, իսկ ներդրումային փաթեթն էլ հաստատվել է, Զարուհի Փոստանջյանի առաջարկած հանձնաժողովն ընդամենը ձևական գործառույթներ է իրականացնելու, իսկ որոշ բնապահպաններ էլ հերթական գրանտն են ստանալու որևէ միջազգային կազմակերպությունից: Ուրեմն, հանուն գրանտի, արժե ստեղծել ժամանակավոր հանձնաժողով…