Աշխարհի վերջին նախապատրաստվե՞լը որն է


 

Շուտ տպավորվող մարդկանց խորհուրդ չի տրվում կարդալ

Երկու ամսից էլ քիչ է մնացել մինչև դեկտեմբերի 21-ը, ու նորից սուր զգացողությունների սիրահարները տագնապներ են հրահրում` մոռանալով, որ այդօր ավարտվում է մայաների օրացույցը, այլ ոչ թե աշխարհը: Ավելի իրատես հետազոտողներն ընդունում են, որ եթե մայաների քաղաքակրթությունը կործանված չլիներ, ապա ամենայն հավանակա նությամբ նրանք նոր օրացույց կկազմեին: Իսկ հնագետները արևադարձային անտառների խորքերում նույնիսկ ապացույց-տեքստեր են գտել, որտեղ հինավուրց մայաները նշել են ավելի ուշ ամսաթվեր, քան 21.12.2012-ն է (գրել է Discovery-ն):

Մինչդեռ հոռետեսները կարծում են, թե այդ օրը Երկիր մոլորակին համաղետ է սպասվում, որը կարող է կործանարար լինել: Օրինակ, այդ ժամանակ Լատվիայում կայանալիք փառատոնի կազմակերպիչները ապահովագրել են իրենց, որը փոխհատուցում է նախատեսում` «տարածությունից ժամանակավորապես կտրվելու դեպքում, ինչի պատճառով կարելի է հայտնվել զուգահեռ աշխարհներում»:

Այսպես կոչված «աշխարհի վերջը» հուզում է ոչ միայն աստղագետներին և սնոտիապաշտ մարդկանց, այլև ժողովրդի ընտրյալներին: Ավելի իրատես են Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավորները. նրանք Հյուսիսային մայրաքաղաքում արգելել էին համասեռամոլության քարոզը, հիմա իրենց հսկողության տակ են առել «հայտնությունը»: «Արդար Ռուսաստան» խմբակցության ներկայացուցիչ Անդրեյ Գորշեչնիկովը հայտարարել է, որ լրատվամիջոցներում աշխարհի վերջի մասին ցանկացած հիշատակում պետք է խստորեն արգելվի:

Տիբեթյան լամաները չեն թաքցնում, որ բավական մեծ է լուրջ աղետի հավանականությունը. դեկտեմբերի վերջին Արեգակնային համակարգի մոլորակները ուղիղ շարք են կազմելու, ինչը եզակի երևույթ է:

- Աշունն ու ձմեռը տաք կլինեն, իսկ 21.12.2012-ին Երկիրը կսկսի անցնել Կաթնծիրի «զրոյական շերտագծի» միջով: Դա յուրահատուկ վիճակ է տիեզերական տարածությունում, ուր կմարի և չի կարող տարածվել որևէ էներգիա: Վրա կհասնի խավար ու լռություն: Կանջատվեն էլեկտրականությունն ու կապը: Խավարը կուղեկցվի լույսի առկայծումներով և լույսի ու ստվերի խաղով: Ժամանակ առ ժամանակ կարող է թվալ, թե տեսիլներ են թափառում` ասես մեռյալները ելել են շիրիմներից: Երկիրը թեթևակի կցնցվի` ինչպես աննշան երկրաշարժ: Որոշ շինություններ կարող են փլվել,- կանխասել է այն լաման, ում Տիբեթում անվանում են Շամբալայի գուշակ:

Նրա խոսքերով` մարդիկ կզոհվեն զանգվածաբար` խուճապի և անհայտության պատճառով: Աղետները կտևեն երկու շաբաթ, չնայած դրանց արձագանքները կզգացվեն մինչև փետրվարի սկիզբը:

Աղետը հաղթահարելու համար, գուշակը խորհուրդ է տալիս նախապես պատրաստ պահել փաստաթղթերն ու տաք հագուստները և մեկնել գյուղական վայրեր: Այնտեղ էլ մոմեր, փայտ, մթերքի ու ջրի պաշարներ կուտակել:

- Անհրաժեշտ է հետևել ընտանի կենդանիներին. լավագույն տարբերակը կատուն է: Իրենց բնազդների շնորհիվ նրանք օրինակ կծառայեն, թե ինչպես վարվել ծայրահեղ իրավիճակներում,- լամայի խորհուրդները մեջբերել է «Սոբեսեդնիկը»:- «Խավարի օրերի ընթացքում պատուհաններին սավաններ կախել, դուրս չնայել և փողոց չելնել: Ավելի լավ է` աղոթել,- հավելել է լաման:

Այսուհանդերձ, գիտնականները շարունակում են հավաստիացնել, որ աղետներից վախը հիմնավորված չէ:

- Նոր տվյալները վկայում են, որ հին մայաները նման մարգարեություն չեն կատարել,- Կենտրոնական Ամերիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մարչելո Կանուտոյի այս պնդումը մեջբերել է LiveScience.coΗ-ը: