ԽԵ˜ՂՃ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


 

ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դարձել ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նախորդ գումարման ժամանակ Մշակույթի, կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալն էր: Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեց Բալասանյան Սամվելին, իսկ սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը ցանկացել է Գրիգորյանի սիրտը շահել և առավել բարձր պաշտոն առաջարկել, քան համայնքապետն է:

Գյումրեցիները հիշում են` ԲՀԿ նախագահը Գրիգորյանին գյումրեցիներին ներկայացնելիս ասել էր, որ նրան է տեսնում ապագա քաղաքապետի պաշտոնում, սակայն հետագայում իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին: Հիմա Մարտուն Գրիգորյանն իրեն հատուցված է զգում: Սակայն հազիվ թե գյուղատնտե սությունն ու բնապահպանությունն իրենց «հատուցված» զգան, քանի որ Մարտուն Գրիգորյանը որևէ առնչություն չունի այս ոլորտների հետ, նա մասնագիտութ յամբ տնտեսագետ է, աշխատել է տրանսպորտային ոլորտում… Ստացվում է, որ ԱԺ-ում էական չէ, թե ով է դառնում այս կամ այն օրենսդիր հանձնաժողովի նախագահ. կարևորն այն է, որ մարդիկ պաշտոններ ստանան: