ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՈՒՄ ԷԼԻ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՆ
Վերջին օրերին մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կրքեր են բորբոքվել, իրար դեմ են ելել թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն ու բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը: Այս «բռնկումին» միացել է դերասան Տիգրան Ներսիսյանն ու գլխավոր բեմադրիչի դերի մեջ մտնելով` պատասխանել Սուրեն Շահվերդյանին…
Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը մեկնաբանելով մամուլի հրապարակումները, պնդում է, թե թատրոնում կրքեր չկան, չկան անհամաձայնություններ: Ինչպես ամենուրեք, այստեղ ևս ստեղծագործական բանավեճեր են, որոնք իրենց լուծումները կգտնեն: Թատրոնում շատերն են համոզված, որ Սուրեն Շահվերդյանի բեմադրություններն, անպայմանորեն, պիտի վերականգնվեն, քանի որ դրանք որոշակի հաջողություններ են ունեցել միջազգային փառատոներում: Դերասաններից շատերն էլ թատրոնի հոբելյանական միջոցառումների նախաշեմին խնդրում են հոբելյանը չպղտորել անհաճո խոսակցություններով…