Ծիծաղելի մակագրություններ` կիսավարտիքներին


 

Հագուստների, մանավանդ` ներքնազգեստների վրա գրվածքները վերջին տասնամյակի «նորամուծություններից» են: Դրանք երբեմն հումորային արտահայտություններ են, երբեմն` անիմաստ «էստի համեցեքներ», հաճախ` անհեթեթ բառեր: Եվ «խոսող» այդ վարտիքները տղամարդիկ ու կանայք հաճախ հագնում են լողափերին ու լողավազաններում` ուշադրություն գրավելու համար: Դե´, գրվածքն ընթերցող էլ պետք է ունենա, իսկ ներքնավարտիքն ուրիշ ո՞ւր ցուցադրել, որպեսզի կարդացողները շատ լինեն: Հետո՞ ինչ, որ դրանց տերերն էլ երբեմն չեն ընկալում, թե իրենց հետույքը ծածկող հագուստը ինչ է «գովազդում»:

Ահավասիկ դրանցից մի քանիսը.

VisΖ, MΖsterCΖrd, bΖnkoΗΖt, «Շոշափիր ինձ», «Համբուրիր այստեղ», «Ես վատ բաներ եմ անում, բայց սա լավն է», «Քո ընկերը ցանկանում է ինձ», «Կողքով մի´ անցիր», «Աղջիկների իշխանություն», «Ո՞ւմ են պետք վարկեր», «Հասցրու մինչև կեսգիշեր»…

Այնպես որ մի´ զլացեք. նախ ինքներդ կարդացեք, թե ինչ եք առաջարկում ձեր ներքնազգեստի «ընթերցողներին»: