ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԵՆՎԻ ՕԵԿ-Ի ՎՐԱ


Ըստ մի շարք շրջանառվող լուրերի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջիկայում ներգրավվել քաղաքական գործընթացներում իր մասնակցությունը բերել ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին: Երկու օր առաջ լույս տեսավ «Սիվիլիթաս» կազմակերպության պաշտոնաթերթը, նաև եթեր հեռարձակվեցին «Սիվինեստ» հեռուստաընկերության էլեկտրոնային հաղորդումները: Այս կառույցի թիկունքին կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, ով իր ծրագրերն իրականացնում է Վարդան Օսկանյանի միջոցով; Ուրեմն, չի բացառվում, որ այս ամենն արվում է քաղաքական ներգրավվածությունն ապահովելու համար: Իսկ թե ո՞ր ուժի հետ կհամագոր ծակցի Քոչարյանը` այն իր համար հենարան դարձնելով, ոմանք պնդում են, որ Քոչարյանի ընտրությունը կարող է կանգ առնել «Օրինաց երկրի» վրա, որը միշտ էլ հպատակվել է Քոչարյանին և նրա թելադրանքով էլ 2006-ին դարձել ընդդիմադիր… Ի վերջո, Արթուր Բաղդասարյանի համար միևնույն է, թե ում «կսպասարկի» իր կուսակցությունը, նրա համար կարևորն այն է, որ չկորցնի իր քաղաքական պաշտոնն ու բիզնեսը…