Ամեն ոք կարող է կանխասել


Ամերիկացի գիտնականները գտել են, թե մարդկային ուղեղի ո՞ր հատվածն է կանխատեսում ապագան: Պարզվել է նաև, որ այդ ունակությամբ օժտված են ոչ թե առանձին ընտրյալներ, այլ համարյա բոլոր մարդիկ: Պարզապես կենցաղային իրատեսական մեր մտածելակերպը ճնշում է այդ ունակությանը: Այսուհանդերձ, մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ դեպքեր կհիշի` երբ ինքը սխալ ինչ¬որ արարք է կատարել, և ուղեղն անհապաղ հուշել է սխալն ու ասել, նախապատրաստել դրա հետևանքներին կամ կատարվածն ինչ¬որ կերպ ուղղելու ուղին: Մենք ունենում ենք այս զգացողությունը, որը գիտականորեն ապացուցված փաստ է: Խոսքն, իհարկե, ոչ թե ապագայի հիմնավոր գուշակության մասին է, այլ առօրյա կանխատեսումների, որոնք կատարում ենք ենթագիտակցորեն մեր գիտելիքներից ու փորձից ելնելով: Երբ շրջակա աշխարհում ինչ¬որ բան է կատարվում, անհրաժեշտ է, որպեսզի մարդը պատկերացնի` ինչ սպասել հաջորդ պահին: Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն այս իրողությունից ելնելով` նպատակամղվել էին գտնել ուղեղի այն մասնիկը, որը հնարավոր է դարձնում «կենցաղային մարգարեությունները»: Նրանք երիտասարդ առողջ մարդկանց խնդրել են դիտել առօրյա կյանքը ներկայացնող տեսահոլովակներ: Փորձարարներն անսպասելի ինչ¬որ պահի դադարեցնում էին ցուցադրությունը և հարցնում փորձի մասնակիցների կարծիքը` թե ինչ հնարավոր շարունակություն կարող է ունենալ տեսաժապավենը: Կարծիքները լսելուց հետո շարունակվում էր ցուցադրությունը: Ընդ որում, մասնակիցների մի խումբը նույն հոլովակը դիտում էր ամենասկզբից, երկրորդ խումբը` ընդհատված մասից հետո: Եվ նրանց բոլոր «կենցաղային կանխատեսումներն» էլ մեծամասամբ ճիշտ են եղել: Առաջին կեսը դիտողների 80 %¬ը գրեթե անսխալ գուշակել է շարունակությունը, իսկ միայն շարունա կությունը դիտողների 90 %¬ը ճիշտ է կանխատեսել ֆիլմի սկիզբը: Այդ ընթացքում մասնակիցների ուղեղների աշխատանքը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի է ենթարկվել` տեսանելի դարձնելով դրանց ակտիվությունը` տարբեր հատվածներում: Փորձի ժամանակ հատկապես ակտիվացել է մասնակիցների միջին ուղեղը, որն ի թիվս այլ «գործառույթների», «մշակում» է նաև սենսորային (տեսողական և լսողական) ինֆորմացիան: