ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին Ողջունելով դեսպանին` Ս. Օհանյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունները շարունակում են զարգանալ, ինչի վկայությունն են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացված մի շարք միջոցառումները, փոխայցելությունները: Ընդգծվեց նաև, որ երկու պետությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս համատեքստում կարևորվեցին սեպտեմբերի 26-ից 29-ը Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Արևմուտք 2009» օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնց կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները: Նշված վարժանքները ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ստորաբաժա նումների, Արագ արձագանքման հավաքական ուժերի, ՀԱՊԿ քարտուղարության, Միավորված շտաբի, Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների օպերատիվ խմբերի համատեղ զորավարժության երկրորդ փուլն են, որոնց ներկա կլինի նաև ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ խումբը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: