Թռիչքային զարգացման վկայություն


Միջազգային 10 գրատոնավաճառների են մասնակցել Հայաստանի գրահրատարակիչները վերջին 2 տարիների ընթացքում` պետության աջակցությամբ և սեփական նախաձեռնությամբ: Մոսկովյան և ֆրանկֆուրտյան ամենախոշորներում հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրության աճը փաստում է միջազգային գրաշուկայում արդի հայ գրահրատարակչական արտադրանքի որակական ցուցանիշների մրցունակության մասին միջազգային գրաշուկայում: Թռիչքային զարգացման վերջին վկայությունը օրերս Մոսկվայում տեղի ունեցած գրքի միջազգային XXII ցուցահանդես-տոնավաճառում արձանագրած նոր հաջողությունն էր: 55 երկրների 700 հրատարակչությունների ներկայաց րած տարատեսակ մեծաքանակ (մոտ` 200 հազար) ցուցանմուշներին 250 անուն հայկական գրքերի մրցունակությունը արձանագրվեց դրանցից երկուսին շնորհված I կարգի դիպլոմներով: «Տիգրան Մեծ» հրատարակչատանը տպագրված Գագիկ Բաղդասարյանի «Երևան» ալբոմը հաղթող ճանաչվեց "ԿՑտպփՈՑՈվՏ Չ րՏՊՐցՋպրՑՉպ" անվանակար գում, իսկ Վան Խաչատուրի «Գույնը IV-XIX դարերի հայ ճարտարապետության մեջ» պատմագեղարվեստական ալբոմը` "ԸՐՑ-ՍվՌչՈ": Տոնավաճառը, որի գլխավոր հյուրերն էին Հնդկաստանն ու Բուլղարիան, աննախադեպ բաց-դասի նշանակություն ստացավ մոսկովյան դպրոցականների համար: Իրենց ուսուցիչների ուղեկցությամբ շրջելով տաղավարից տաղավար` նրանք ընդհանուր տեղեկություններ էին ստանում կոնկրետ երկրների ու գրքերի մասին: Հատկապես գայթակղվելով մանկական գրականությամբ` հետաքրքրվում հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված պաստառներով, Հայաստանի ու Արցախի պատմությանը իրազեկող ռուսալեզու գրքերով, մեծանուն հայ արվեստագետների ալբոմներով: Հայաստանյան պատվիրակության տպավորությամբ` գրահրատարակության ասպարեզում խորհրդային ժամանակներում միայն եղած այսպիսի մեծ մրցակցության ավանդույթները, կարծես, վերականգնվում են: Հայ գրահրատարակչատների թողարկած արտադրանքի մրցունակության մի շարք փաստերով խանդավառված` ՀՀ կառավարությունը «Գրքի միջազգային ասոցիացիային» անդամակցելու հնարավորություն է տվել նրանց` փոխանցելով երկու հազար եվրո առաջին անդամավճարը: Հուսանք, որակյալ գրքերի բարձրորակ բովանդակությունն էլ առանձին կկարևորվի շուտով: Եվ մեզանում, ի վերջո, կվերականգնվի գրի ու գրականության երբեմնի համարումը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ